Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Համաշխարհային Բանկում իր դիրքը պահելու համար Հայաստանը 5 տարում 5,4 մլն դոլար կվճարի
11/04/2019 16:47
Կիսվել

Համաշխարհային Բանկում իր դիրքը պահելու համար Հայաստանը 5 տարում 5,4 մլն դոլար կվճարի

Կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի լրացուցիչ բաժանորդագրությանը:

Ընդունված որոշմամբ կառավարությունը ֆինանսների նախարարին լիազորեց ՀՀ անունից հանդես գալ որպես լիազորված պաշտոնատար անձ՝ստորագրել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 2018 թվականի Ընդհանուր եւ Ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության փաստաթղթերը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ լրացուցիչ բաժանորդագրության համար պահանջված 5,4 մլն դոլարի համարժեք գումարը հավասարաչափ կբաշխվի 2021, 2022 և 2023 թվականների ՀՀ պետական բյուջեների միջեւ, իսկ վճարումները կկատարվեն կանխիկ:

«Այսօր մեր 6,8 մլրդ դոլարի պարտքի մեջ 1,8 մլրդ դոլարը Համաշխարհային բանկին ունեցած պարտքն է: Անցած տարի ՀԲ խորհրդի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ բաժնեմասերի թողարկման, եւ որպեսզի Հայաստանը պահպանի իր դիրքը ՀԲ-ում, նույնպես կարիք ունի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու:

Մեր մասնակցությունն ընդամենը 0,7 տոկոս է կամ 1642 բաժնեմաս ունենք: Մեր 0,7 տոկոսը պահպանելու համար անհրաժեշտ է ձեռք բերել լրացուցիչ 360 բաժնեմաս, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 120 հազար դոլար է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ 5 տարվա ընթացքում Հայաստանը պետք է կանխիկ վճարում անի 5,4 մլն դոլարի չափով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75