Ֆինանսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Կոնվերս Բանկ. իրականացվում է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխում
15/04/2019 16:09
Կիսվել

Կոնվերս Բանկ. իրականացվում է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխում

Կոնվերս Բանկը հայտարարում է միաժամանակ երկու արժույթով՝ դրամով և դոլարով, պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին:

Թողարկման շրջանակներում նախատեսվում է տեղաբաշխել 1 մլրդ դրամ ծավալով դրամային և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% և 5,5%:  Շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

«Կոնվերս Բանկը 2017թ-ից շարունակաբար իրականացնում է պարտատոմսերի թողարկումներ և այսօր թողարկված պարտատոմսերի պորտֆելով շուկայի առաջատարներից է: Վերջին երեք տարիներին տարբեր արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, տեղաբաշխվել է մոտ 17 մլրդ դրամին համարժեք գումարով պարտատոմս: Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից: Շուկայի պահանջները բավարարելու նպատակով այս թողարկումները կրելու են շարունակական բնույթ »,- ասել է Կոնվերս բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Պարոն Հակոբյանը նշել  է, որ պարտատոմսերը  խնայողության շատ գրավիչ և ճկուն գործիք են: Սովորաբար դրանց եկամտաբերությունը ավանդի համեմատ ավելի բարձր է, և դրանք  մինչև ժամկետի ավարտը կարող են մասամբ վաճառել՝ չկորցնելով կուտակված տոկոսագումարը:

Այս պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսված է սեպտեմբերին, ինչից հետո դրանք կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:

Պարտատոմսերի թողարկման ազդագրին և վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/2019issue/

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6