Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Հայաստանում իրականացվում է գյուղատնտեսության պետական օժանդակության թվով 11 ծրագիր
15/04/2019 20:57
Կիսվել

Հայաստանում իրականացվում է գյուղատնտեսության պետական օժանդակության թվով 11 ծրագիր

Իրականացվում են պետական օժանդակության թվով 11 ծրագրեր, մեկնարկել է գյուղապահովագրության ծրագիրը, ուժեղացվում է ագրարային կրթությունը, կիրականացվեն հողային ռեֆորմներ, կհիմնվեն գյուղատնտեսական բորսա, մարզային լոգիստիկ կենտրոններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու նոր նախաձեռնությունները։ Նա մասնավորապես անդրադարձ է կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջարկներին, պետական օժանդակութան ծրագրերին և ռազմավարական փոփոխություններին։

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ

Գեղամ Գևորգյանի խոսքով` նախարարության կառուցվածքում անհրաժեշտ նախաձեռնություններից է ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնի ստեղծումը, որի հիմնական նպատակն է շուկաների վերաբերյալ վերլուծությունն ու տվյալների  հավաքագրումը և այն գյուղացիական տնտեսություններին տրամադրումը:

«Մենք հաճախ նկատում ենք, որ գյուղացիները տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել և որտեղ պետք է այդ արտադրածը վաճառել: Այդ իսկ պատճառով այստեղ լուրջ ուսումնասիրություններ են անհրաժեշտ: Մենք նախաձեռնել ենք և կփորձենք իրազեկել գյուղացիական տնտեսություններին և վերամշակողներին, որտեղ ինչի պահանջարկ կա և որտեղ ինչ կարելի է մշակել և աճեցնել», – նշել է Գեղամ Գևորգյանը:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների թվում Գեղամ Գևորգյանը հիշատակել է նաև վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրումը, որոնց կհաջորդի ֆերմերների, սուբսիդիաների ռեգիստրների ստեծումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումը:

Պետական օժանդակության ծրագրեր

Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ ներկայումս հանրապետությունում ընթացքի մեջ է 11 պետական օժանդակության ծրագրեր, որոնք իրականացվում են երկու հիմնական ուղղությամբ` վարկային ռեսուրսների սուբսիդավորում և ուղիղ ֆինանսավորում:

«Այս պահին կարող ենք արձանագրել, որ գյուղատնտեսության մեջ չկա ճյուղ, որը պետության կողմից տրամարվող ֆինանսական ռեսուրսով բաց մնացած լինի: Դա կարող է վերաբերել թե’ անասնապահությանը, թե’ բուսաբուծությանը: Այսինքն` բոլոր ճյուղերով մենք ֆինանսական ռեսուրսներ տրամադրել ենք», – ընդգծել է նա:

Նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ ֆինանսական շուկաների և ֆինանսական կառույցների բիզնես արդյունավետությունը չնվազեցնելու համար մշակվում են նաև այլ գործիքներ, որոնք ուղղված են լինելու գյուղացիական տնտեսություններին աջակցությանը: Միաժամանակ Գեղամ Գևորգյանը հույս է հայտնել, որ աստիճանաբար ուղիղ ֆինանսավորմամբ ծրագրերը կգերակշռեն սուբսիդավորման ծրագրերին:

Նա նաև նշել է, որ պետական օժանդակության ծրագրերի մասին տեղեկությունները գյուղացիների համար ավելի հասանելի դարձնելու նպատակով պատրաստվել են և մարզերին տրամադրվել են հատուկ տեղեկատվական թերթիկներ:

Ռազմավարական փոփոխություններ

Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը հատկապես կարևորել է հողային ռեֆորմների միջոցով վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը, հողերի միավորումն ու խոշորացումը, կոոպերացումը, ինչպես նաև  հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը, ինչպես նաև գյուղատնտեսական ռսիկերի մեղմումը, ագրարային կրթության ուժեղացումը և շուկաների ստեղծումը։

Հողային ռեֆորմ

Անդրադառնալով հողային բարեփոխումներին` Գեղամ Գևորգյանը նշել է, որ ներկայում հանրապետության վարելահողերի մոտ 40 տոկոսը չի օգտագործվում, և այդ ցուցանիշը նվազեցնելու համար հարկավոր է իրականացնել հողերի գույքագրում, բացահայտել հողերը չմշակելու պատճառները, հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ, և արդյունքում հասնել հողերի միավորմանն ու խոշորացմանը, ինչպես նաև հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի ներդրմանը: Բացի այդ, օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում նաև կոոպերացիայի խթանման ուղղությամբ:

Ռիսկերի մեղմում

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, սակայն ճիշտ կառավարման դեպքում ռիսկերը հնարավոր է էականորեն մեղմել։  Այս ուղղությամբ նախարարությունը ներդնում է հիվանդությունների կանխարգելման ինստիտուտ,  որտեղ բավականին լուրջ ներգրավվածություն պետք է ունենա նարև մասնավոր հատվածը։  Մշակվել է խոշոր եղջերավոր կենդանիների որոշ հիվանդությունների վերացման ռազմավարություն,  որի շնորհիվ 4-5 տարի հետո այդ հիվանդությունների վերահսկումն ամբողջությամբ  հնարավոր կլինի իրականացնել, հարավամերիկայն ցեցի դեմ  են պայքարի միջոցառումներ իրականացվում։  Այս հարցում նա առավել քան  կարևոր է համարել նոր մշակույթի ձևավորումը, որպեսզի գիտական կառույցը, մասնավորը և պետությունը կարողանան մեկտեղել իրենց ջանքերը և հասնեն հաջողության։

Հաջորդիվ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է  ապահովագրական համակարգի ներդրմանը։ Պիլոտային ծրագիրը մեկնարկել է, Ապահովագրական բյուրոն ստեղծված է, ապահովագրական ընկերությունները միացել են ծրագրին, այժմ նրանք իրենց ներքին սպասարկման աշխատանքներն են իրականացնում, որպեսզի վաճառեն ապահովագրական պոլիսները։ Ընտրված են 6 մարզեր, կապահովագրվեն խաղողը և ծիրանը ցրտահարության և կարկուտի ռիսկերից։ Պետությունը կկատարի իր խոստումը և ապահովագրավճարների առնվազն 50 տոկոսը կսուբսիդավորի։ Գեղամ Գևորգյանը  նշել է, որ իրականացվելու է ծախսերի ռիսկերի  ապահովագրում։ Եթե քաղաքացին այդ տարի ծախսել է, դիցուք 1 200 000 դրամ այգու խնամքի վրա, ապա ապահովագրությունը կփոխհատուցի նրա ծախսերը։ Բերքի կորուստների նվազեցման համար իրականացվում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման սուբսիդավորման վարկային ծրագիր։

Ագրարային կրթություն

«Սա երկարաժամկետ ծրագիր է, որի արդյունքները կտեսնենք 5-6 տարի հետո»,-նշում է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ոլորտում բարձրակարգ մասնագետների դեֆիցիտ կա։ Մասնավորապես անասնաբույժների մեծ մասը կենսաթոշակային տարիքն անցել է։  Նախարարությունն ակտիվորեն  աշխատում է ՀԱԱՀ-ի հետ, 5-7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր է իրականացվում, որի շրջանակում գիտական կենտրոն կհիմնվի, որպեսզի տեղի մասնագետները կարողանան վերապատրաստում անցնել։ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Ապարանում անասնապահական քոլեջ կհիմնվի, որը հագեցած կլինի լավագույն տեխնոլոգիաներով։ «Մենք որդեգրել ենք գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու սկզբունք»,- պարզաբանում է Գեղամ Գևորգյանը։

Շուկաների ստեղծում

Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ սկսվել են գյուղատնտեսական բորսայի ստեղծման աշխատանքներ։ Այն կլինի մի հարթակ, որը գյուղատնտեսական մթերքների իրացման արդյունավետ և ժամանակակից ձևերի ներդրմամբ կնպաստի մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը։ Բացի այդ մարզերում լոգիստիկ կենտրոններ կստեղծվեն։ Պետությունը կսուբսիդավորի  բիզնեսին կամ կոոպերատիվներին, ինչը հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններին սեզոնին իրենց ավելցուկ ապրանքը պահպանել և ոչ սեզոնին բարձր գնով իրացնել։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83