Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 442.00+1.00 EUR SELL - 446.50+0.00
OIL:  BRENT - 71.00-0.24 WTI - 65.52-0.71
COMEX:  GOLD - 5179.70+0.46 SILVER - 89.20+1.99
COMEX:  PLATINUM - 2299.40+2.23
LME:  ALUMINIUM - 3170.50+2.49 COPPER - 13322.50+1.18
LME:  NICKEL - 18085.00+0.98 TIN - 53698.00+6.76
LME:  LEAD - 1990.50+1.82 ZINC - 3388.50+0.27
FOREX:  USD/JPY - 155.88+0.04 EUR/GBP - 1.1817+0.24
FOREX:  EUR/USD - 1.1817+0.24 GBP/USD - 1.3558+0.34
STOCKS RUS:  RTSI - 1151.61+0.87
STOCKS US: DOW JONES - 49482.15+0.63 NASDAQ - 23152.08+1.26
STOCKS US: S&P 500 - 6946.13+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 58753.39+0.29 TOPIX - 3880.34+0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 26381.02-1.44 SSEC - 4146.63-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10806.41+1.18 CAC40 - 8559.07+0.47
STOCKS EUR:  DAX - 25175.94+0.76
26/02/2026  CBA:  USD - 377.04+0.12 GBP - 510.36+1.07
26/02/2026  CBA:  EURO - 444.91+0.9
26/02/2026  CBA:  GOLD - 62933+884 SILVER - 1099.5+31.8
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի
16/04/2019 11:27
Կիսվել

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես՝ «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը, ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն ընկերությունը պետք է կատարի պայմանագրից բխող պարտավորությունները:

«Երբ ընկերությունը եկել է Երևան աղբահանություն կազմակերպելու համար, ինքը ամեն ինչ տեսել է և սկսել է աշխատանքներն ըստ պայմանագրի: Ձեր որոշումն էր՝ մտնել այդ գործի մեջ, թե՝ ոչ: Որոշել եք գործառույթն իրականացնել՝ իրականացրեք: Եթե ինչ-որ ընդհատակյա պայմանավորվածություններ են եղել նախկին իշխանությունների հետ, դա ձեր խնդիրն է, մեր խնդիրը չէ: Ոչ Երևանը, ոչ բնակչությունը, ոչ էլ ներկա իշխանությունը ընդհանրապես կապ չունեն այդ պայմանավորվածությունների հետ: Եվ մեզ համար կա մի պայմանավորվածություն, դա պայմանագիրն է և այդ պայմանագրի ներքո մենք պետք է աշխատենք: Քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված բոլոր իր պարտականությունները կատարում է, դեռ ավելին»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, համայնքը իրավասու է չկատարված կամ թերի կատարված աշխատանքների դեպքում ընկերությանը ենթարկել տույժ ու տուգանքների: Որոշումն արդեն կայացված է:

«Այս պահին խոսքը տույժի մասին է՝ թերացման և չկատարված աշխատանքների, ամեն ուշացված օրվա համար 0,5% պայմանագրի գումարից: Համաձայն խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, գումարային առումով տուգանքի գումարը կկազմի 12-13 մլն դրամ: Որոշումը կայացված է, տուգանքը փաստաթղթավորվում է, ընկերությանն իր մարտ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 13 մլն դրամով պակաս»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանն առնչվող ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք որքան կարող են մաքրում են այն աղբը, որը չի հասցնում տեղափոխել «Սանիթեքը»: Աղբահանության օպերատորը նաև ենթակապալառու ընկերությունների հանդեպ ֆինանսական պարտավորություններ ունի, ինչի հետևանքով վերջիններս հրաժարվել են կատարել իրենց գործառույթները:

«Եթե աղբը 4-5 օրով չի տեղափոխվում՝ պարզ է, թե քաղաքում ինչ կկատարվի: Ջերմաստիճանն էլ արդեն 20 աստիճանից բարձր է, և այդ պարագում օրական գոնե երկու անգամ պետք է աղբահանություն իրականացվի: Տանում ենք բոլոր աշխատանքները, որ քաղաքում հակասանիտարական վիճակ չստեղծվի»,- նշում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը:

«Կարող եմ հստակորեն ասել, որ առայսօր մենք չվճարումներ, թերի վճարումներ կամ որևէ այլ պահումներ չենք իրականացրել մեկ նպատակով, որպեսզի առանց այդ էլ խարխուլ և ֆինանսապես անկայուն վիճակում գտնվող ընկերությանը չկանգնեցնենք նոր խնդիրների առաջ, որի ուղղակի սպառողն ենք մենք: Եվ եթե այս պատճառների կծիկը մենք էլ մեր կողմից մեծացնում ենք նշանակալիորեն, ապա դա բերում է ավելի վատ հետևանքների, իսկ սա այն ոլորտը չի, որտեղ օրերի և ժամերի ընթացքում լուծումներ կարող են ձևավորվել: Դրա համար պետք է ավելի հավասարակշված, համաչափ և զուգընթաց խնդիրները տանենք լուծման: Այս պահին քաղաքապետարանը թե ֆինանսական, թե իրավական բոլոր պարտավորությունները կատարում է»,- ասում է Հայկ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է հետևողական լինել, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս ըստ պայմանագրի համապատասխան վերաբերմունքի է արժանանալու: Հաճախ քաղաքում աղբահանության անբավարար վիճակի մասին լուսանկարներով տեղեկացնում են նաև բնակիչներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքն աղբից մաքրելու գործընթացին:

26/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.04
+0.12
Եվրո (EUR)
444.91
+0.9
Ռուբլի (RUR)
4.9004
-0.0177
Լարի (GEL)
141
+0.1
62933
+884
Արծաթ
1099.5
+31.8