Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Հայ խոհարարների պատվիրակությունը մեդալներով է վերադարձել միջազգային մրցույթից
18/04/2019 16:48
Կիսվել

Հայ խոհարարների պատվիրակությունը մեդալներով է վերադարձել միջազգային մրցույթից

Հայ խոհարարների պատվիրակությունը օրերս վերադարձել է Դաղստանում անցկացված խոհարարական միջազգային մրցույթից՝ իր հետ բերելով 4 մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 18-ին պատվիրակության ներկայացուցիչներն իրենց տպավորությունները կիսեցին լրագրողների հետ:

«Մեր կազմակերպության անդամներն այս տարի մասնակցել են տարբեր միջոցառումների, միջազգային մրցույթների և հաջողություններ ունեցել: Դաղստանի մրցույթի պատվիրակության անդամներն էին  Յուրա Սարգսյանը,  Էդիկ Սիմոնյանը, Արմեն Քեֆիլյանը, Գարիկ Ղազարյանը: Ես Մախաչկալայում որպես ժյուրիի անդամ էի»,-ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա համոզմամբ` միջազգային մրցույթների շնորհիվ ոչ միայն ազգային ուտեստներն աշխարհում ճանաչելի դարձնելու հնարավորություն են ընձեռում, այլև  կապեր են ստեղծում  տարբեր երկրների խոհարարների, ասոցիացիաների, խոհարարական կազմակերպությունների, զբոսաշրջային տարբեր ընկերությունների հետ: «Տարբեր միջազգային հաստատությունների հետ համագործակցության արդյունքում կարողանում ենք տարածել մեր ազգային խոհանոցը»,-ընդգծեց Մամուլյանը:

Կազմակերպության խորհրդի անդամ Յուրի Սարգսյանի խոսքով` Դաղստանում անցկացված խոհարարական միջազգային մրցույթի «Ազգային ուտեստ» անվանակարգում ներկայացրել են Անի քաղցրավենիք աղանդը, դդումից աղցանը:

«Անցանք եզրափակիչ փուլ` վաստակելով երեք բրոնզե մեդալ. դա թիմային աշխատանք էր, իսկ անհատական մրցույթին մասնակցեցի ես, պատրաստեցի մեղրի, նուշի և բողկի համադրությամբ աղանդեր և արժանացա ոսկե մեդալի: Միջազգային ժյուրիի անդամների համար այդ աղանդերը համային բացահայտում էր»,-նշեց Սարգսյանը: Նա շեշտեց, որ մասնակցել են խոհարարներ 24 երկրից:

Ավելի վաղ հայ խոհարարները առաջին տեղն էին զբաղեցրել Եգիպտոսում կայացած միջազգային էքսպոյի «Լավագույն ազգային ուտեստ» անվանակարգում:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ տնօրեն Արբի Կարխանին պատմեց, որ նախապես կազմակերպիչներին տեղեկացրել են, թե ինչ բաղադրիչներ են իրենց հարկավոր: «Ավելի քան տասը երկրից ժամանած խոհարարներ 800 հոգու համար նախատեսված ուտեստներ էին պատրաստում մեկ խոհանոցում: Մատուցել ենք Անի քաղցրավենիք, գաթա, մեզ հետ լավաշ էինք տարել: Մեր «Արցախի հականի» ուտեստը առաջին տեղը գրավեց այնտեղ: Հետաքրքիր էր, քանի որ մեզ նախապես չէին ասել, որ մրցույթ է լինելու: Պարզվեց` գաղտնի ժյուրի է եղել»,-ներկայացրեց Կարխանին:

Նա հավելեց, որ ամեն տարի այդ միջոցառմանը մասնակիցների քանակն ավելանում է, իսկ միջոցառումը նպաստում է Եգիպտոսում զբոսաշրջության զարգացմանը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83