Տնտեսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
Կառավարությունը կստեղծի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ՝ տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով
18/04/2019 17:49
Կիսվել

Կառավարությունը կստեղծի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ՝ տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է Ազգային ժողովում իրեն պաշտոնանկ անելու հետ կապված հարցին և, մասնավորապես, նշել. «Ես կուզենայի, որ հստակ ու մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի՝ հարգանքն ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք: Հետևաբար, այդ մեկնաբանությունն այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է: Այսօր իմ բացակայությունն Ազգային ժողովում այդ հարցի քվեարկության ընթացքում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք: Ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի՝ կանոնակարգն այս դեպքում որևէ մասնակցություն չի նախատեսում ԱԺ ներքին հարցերի քննարկմանը, հետևաբար իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան ԱԺ-ում այլ հարցերի քննակմանը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե ԱԺ-ի և նրա խմբակցությունների և պատգամավորների նկատմամբ վերաբերմունքը և հարգանքը չունի որևէ այլընտրանք: Կարծում եմ նման արձագանքները պետք է նաև վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ»: Կառավարության ղեկավարը վարչապետը աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայության անհրաժեշտության հարցը։

Այնուհետև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում անձրևները շարունակվելու են: Նախարարը հայտնել է նաև, որ 99 տոկոսով ցրտահարություն չի լինի. ջերմաստիճանը նվազագույնը իջնելու է 3 աստիճան: Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև սողանքների, քարաթափումների խնդրին և նշել, որ դրանք ակտիվացել են:

Վարչապետը նշել է, որ կա երկու խնդիր՝ մեկն օպերատիվ խնդիրն է, մյուսն էլ՝ մեխանիզմների հետագա կատարելագործման հարցը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին այդ հարցերը պահել ուշադրության կենտրոնում, քննարկումներ կազմակերպել դրանց վերաբերյալ և որոշել այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չստեղծվի:

Անդրադառնալով գնումների օրենսդրության հետ կապված խնդրիներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս ընթանում է գնումների մասին օրենսդրությունը բարելավելու պրոցես, որի ընթացքում բոլոր հարցերը պետք է հաշվի առնել: «Պետք է բոլոր մեխանիզմները հստակեցվեն: Անընդհատ մենք այս ահազանգն ստանում ենք, որ օպերատիվ հարցեր առաջանալու դեպքում հնարավոր չի լինում լուծել: Պետք է հասկանալ՝ որտեղ է պրոբլեմը և այդ պրոբլեմները լուծել»,-ասել է վարչապետը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը նախատեսվում է սահմանել 100.0 հազ. դրամ, որը բաժանված է 100 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնավորման համաձայն՝ նման ֆոնդ ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով: Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման և կատարելագործման գործընթացին:

Կառավարության որոշմամբ «Ֆարմատեք» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ ՀՀ դրամի ներդրում` հումքի, նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 69 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6-10 նոր աշխատատեղ՝ 160,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4.8 մլրդ ՀՀ դրամ, որից 2.8 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3,429,288,500 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 176,718,475 ՀՀ դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ն: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ (ք. Արթիկ)։ Արդեն իսկ իրականացվել է 300 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 662,292,000 ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30-40 նոր աշխատատեղ՝ 90,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 100 մլն ՀՀ դրամ, որից 700 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 100 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստանի տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 662,292,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 30,139,200 ՀՀ դրամ:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9