2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 21%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 1,186.7 մլն կՎտ ժամ։ 2018թ.-ի համանման 1,502.2 կՎտ ժամ ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 21%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն նվազել է 51․3%-ով և կազմել 343.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 8․5%-ով և կազմել 287.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները ավելացել են 4․1%-ով և կազմել 553.7 մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրության ծավալները աճել են 1․8 անգամ և կազմել 0.9 մլն կՎտ ժամ, արևային կայանների արտադրության ծավալները աճել են 2․8 անգամ ՝ այս անգամ կազմելով 1.4 կՎտ ժամ։