Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ջավախքում բացվել է 3-րդ «Արմաթ»-ը՝ «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում
22/04/2019 18:25
Կիսվել

Ջավախքում բացվել է 3-րդ «Արմաթ»-ը՝ «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում

Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում,  2019թ. ապրիլի 20-ին տեղի է ունեցել Վրաստանում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը:   

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից, բացման արարողությանը ներկա են գտնվել  Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահագն Թևոսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Հենզել Մկոյանը, Գիա Գոգաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը, Ախալքալաքի քաղաքային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքային ժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Վարդանյանը, Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձեն, Ջավախքի ընդհանուր փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը Սոս Սահակյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր և լաբորատորիայի սաներ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը հանդես  է եկել ողջույնի խոսքով և նշել, որ ՋԱՀ-ն այսօր դարձել է համաջավախքյան հարթակ, որտեղ բոլոր ջավախքցիները կարող են համախմբել իրենց ուժերը և նպաստել Ջավախքի զարգացմանը: Ջավախքում սկսվել է «Արմաթ» լաբորատորիաների բացման ակտիվություն, և ՋԱՀ-ը ծրագրում է մինչեւ 2020 թվականի ավարատը 20 լաբորատորիա հիմնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Ս. Սահակյանը նշել է, որ ՋԱՀ-ի կողմից վրացերեն է թարգմանվել ԱրՄաթի կրթական ծրագիրը և պատրաստակամություն հայտնել օգնել Վրաստանին, որպեսզի լաբորատորիաների փորձը ներառվի նաև Վրաստանի դպրոցներում:

Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը իր ողջույնի խոսքում շնորհավորել է բոլոր դամալացիներին գյուղի հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ: Անդրադառնալով   Դամալայի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը՝ Ռ. Սադոյանը շնորհակալություն է հայտնել բարերար Արման Սահակյանին և Սահակյանների ընտանիքին  ազգանվեր գործունեության համար և հիմնադրամի ծրագրերին մաղթել շարունակականություն։ Դեսպանը կարևորել է այն հանագամանքը,  որ այս նախաձեռնությունը ներառելու է նաև վրացաբնակ վայրերում:

Գիա Գոգաձեն նշել է, որ այս տոնախմբությանը ներկա գտնվելու համար շատ ուրախ է և մեծապես կարևորել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքերով՝ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության կողմից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և այլ անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ: Այս ԱրՄաթի հիմնադրման բարերարը ծնունդով դամալացի, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Սահակյանն է։

Նախքան միջոցառումների մեկնարկը Դամալայում իրականացվել է գրաֆիտի, որի շրջանակներում ներկայացվել են հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող պատկերները և Հ․ Թումանյանի ու Կոմիտասի դիմանակարները։

Ջավախքի ընդհանուր փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը հոգևորականների հետ միասին օրհնության կարգ է կատարել նորաբաց կենտրոնում, որից հետո հյուրերը ծանոթացել են Դամալայի ԱրՄաթի հնարավորություններին, Ախալքալաքի և Նինոծմինդայի Արմաթների սաների աշխատանքներին: Այնուհետև տեղի է ունեցել գյուղի պարարվեստի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Տոնախմբությունն ամփոփվել է համերգային ծրագրով և հյուրասիրությամբ:

«Աշխարհում այս լաբորատորիան թվով 265-րդն է, և այժմ աշխատանքներ են ընթանում 6 երկրների հետ, որպեսզի այդ երկրներում ևս արտահանվի հայկական բրենդը և բացվեն լաբորատորիաներ»,- նշել է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Դամալայի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան թվով երրորդն է Ջավախքում։ Առաջին ԱրՄաթը բացվել է Ախալքալաք քաղաքում, իսկ երկրորդը՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հաջորդ ինժեներական  լաբորատորիան նախատեսվում է հիմնել Ախալցխայում։

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան հնարավորություն է տալիս դպրոցականներին անվճար հիմունքներով սովորել ինժեներություն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինչպես նաև մասնակցել մասնագիտական մրցույթների, տեխնոլոգիական ճամբարների, ծանոթանալ Հայաստանի ու Ջավախքի մյուս դպրոցականների հետ, փոխանակվել գիտելիքով ու փորձով և նորարար գաղափարներ իրագործել:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75