Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կասպերսկի Լաբորատորիա. հայտնաբերվել է Windows-ի զրոյական օրվա կրիտիկական խոցելիություն, որը հասցրել են օգտագործել անհայտ չարագործները
23/04/2019 14:04
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. հայտնաբերվել է Windows-ի զրոյական օրվա կրիտիկական խոցելիություն, որը հասցրել են օգտագործել անհայտ չարագործները

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է Microsoft Windows-ի օպերացիոն համակարգի նախկինում անհայտ խոցելիություն, որի օգնությամբ չարագործները փորձում են հսկողություն սահմանել վարակված սարքերի նկատմամբ։ Նրանց նպատակը համակարգի միջուկն է, և դրան հասնելու համար նրանք օգտագործում են բեկդոր, որը մշակվել է Windows PowerShell լեգիտիմ բաղադրիչի հիման վրա։

Բեկդորները վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) չափազանց վտանգավոր տիպ են, որոնք գրոհողներին թույլ են տալիս  թաքուն հեռավար կառավարել սարքը։ Ընդ որում, եթե բեկդորն օգտագործում է նախկինում անհայտ խոցելիությունը (այսպես կոչված՝ զրոյական օրվա խոցելիություն), այն ունի պաշտպանության ստանդարտ մեխանիզմները շրջանցելու էապես ավելի մեծ հնարավորություններ։

Այնուամենայնիվ, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումների՝ էքսպլոյտներից ավտոմատ պաշտպանության տեխնոլոգիան հայտնաբերել է նոր սպառնալիքը։ Ինչպես պարզել են ընկերության փորձագետները, գրոհի սցենարը հետևյալն է. սկզբում սարքում գործարկվում է .exe ֆայլը, իսկ հետո այն տեղադրում է վնասաբեր ԾԱ-ն, որն իր հերթին ներբեռնում է PowerShell-ի հիման վրա գրված հենց այն բեկդորը։ Քանի որ վարակումը տեղի է ունենում զրոյական օրվա խոցելիության օգտագործումով, իսկ վնասաբեր ծրագիրը գործի է դնում լեգիտիմ գործիքներ, գրոհողներն ունենում են վարակված համակարգում ամրապնդվելու և այն աննկատ վերահսկելու բոլոր հնարավորությունները։

«Այս պատմության մեջ մենք տեսնում ենք АРТ-դասի, այսպես կոչված, Advanced Persistent Threats գրոհներին բնորոշ երկու հիմնական միտում։ Առաջինը՝ էքսպլոյտների կիրառումն է համակարգում հաջող ամրապնդման նպատակով լոկալ մեքենայում արտոնությունների մեծացման համար։ Երկրորդը՝ վնասաբեր նպատակներով լեգիտիմ գործիքների, տվյալ դեպքում, PowerShell-ի օգտագործումն է։ Նման մոտեցումը չարագործներին  տալիս է պաշտպանության ստանդարտ մեխանիզմները շրջանցելու հնարավորություն։ Նման սպառնալիքներից զերծ պահելու համար պաշտպանական լուծումները պետք է տիրապետեն վարքի վերլուծության և էքսպլոյտների ավտոմատ արգելափակման տեխնոլոգիաների»,- նշում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բարդ սպառնալիքների հետազոտության և հայտնաբերման բաժնի ղեկավար Անտոն Իվանովը։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումներն էքսպլոյտը ճանաչում են որպես  HEUR:Exploit.Win32.Generic, HEUR:Trojan.Win32.Generic կամ PDM:Exploit.Win32.Generic:

Խոցելիության չեզոքացման համար Microsoft ընկերությունը 2019թ. ապրիլի 10-ին թողարկել է համապատասխան թարմացում։

Սպառնալիքի մասին ավելին կարելի է իմանալ այստեղ՝ https://securelist.com/new-win32k-zero-day-cve-2019-0859/90435/։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52