Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 26/04/19
Ապրիլի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,262,241 ԱՄՆ դոլար 480.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 70,908,270 ԱՄՆ դոլար 482.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,500,00,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 481.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 24,114,016 եվրո 539,21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 25,709,928 եվրո 541.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,611,032,230 ՌԴ ռուբլի 7.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 575,949,155 ՌԴ ռուբլի 7.54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 74 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.9 մլն ԱՄՆ դոլար: