Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Beeline-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաժանորդներին
02/05/2019 16:14
Կիսվել

Beeline-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաժանորդներին

Beeline-ը հայտարարում է vPBX (Վիրտուալ ԱՀԿ) ծառայությունից օգտվող կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նոր կոնվերգենտ առաջարկի գործարկման մասին։

Դառնալով vPBX ծառայության նոր սակագնային փաթեթների բաժանորդ՝ հաճախորդները կարող են մեկ փաթեթով միացնել Beeline-ի ֆիքսված ձայնային կապի և ինտերնետի ծառայությունները և դրանց համար վճարել մեկ հաշվով ու ավելի շահավետ գնով։

«Beeline-ն այժմ Երևանում իրականացնում է ֆիքսված ցանցի արդիականացում, ինչը մեզ թույլ  է տալիս հաճախորդներին արդեն առաջարկել ձայնային կապի ավելի բարձր որակ և գերարագ VDSL ինտերնետ՝ մինչև 100 ՄԲ/վրկ․ արագությամբ։ Մեր կորպորատիվ գործընկերներին ուրախ ենք առաջարկել կոնվերգենտ լուծում, որը թույլ կտա օգտվել ոչ աշխարհագրական 060 կոդով տրամադրվող վիրտուալ հեռախոսակայանի և գերարագ ինտերնետի բոլոր առավելություններից՝ շահավետ գնով և վճարման հարմար եղանակով», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Վիրտուալ ԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների և լարերի տեղադրման։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար և անսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչև 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը և զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջև։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս նաև վիճակագրություն հավաքել և վերլուծել աշխատակիցների աշխատանքի և գովազգային արշավների արդյունավետությունը։

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:

 

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37