ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 02/05/19
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 480.46 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.65 դրամով և կազմել 538.02 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 7.36 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.95 դրամով և կազմել 627.05 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 65.60 դրամով և կազմել 19831.05 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.40 դրամով և կազմել 229.85 դրամ: Պլատինի գինը նվազել է 216.84 դրամով և կազմել 13624.38 դրամ: