Բիզնես

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Վիվասել-ՄՏՍ. #CloudMTS՝ մեծ զեղչ ամպային ենթակառուցվածքների ծառայությունների համար
04/05/2019 13:26
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. #CloudMTS՝ մեծ զեղչ ամպային ենթակառուցվածքների ծառայությունների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է մեծ զեղչ՝ մեծ, միջին և փոքր ընկերությունների համար նախատեսված ամպային ենթակառուցվածքների ծառայությունների համար:

Այս ծառայությունների շնորհիվ ընկերությունը ստանում է բազմատեսակ ամպային ենթակառուցվածքի՝ սերվերների, տվյալների պահման համակարգերի, ինչպես նաև այդ ռեսուրսների կառավարման համար ծրագրային հասանելիություն՝ միևնույն ժամանակ խուսափելով թանկարժեք սարքավորում ձեռքբերելու անհրաժեշտությունից:

Ավելին, ամպային ենթակառուցվածքների ծառայությունների շնորհիվ ընկերությունը վճարում է միայն համապատասխան ռեսուրսը տվյալ ժամանակահատվածում օգտագործելու համար և կարող է ավելացնել կամ նվազեցնել օգտագործվող ռեսուրսների ծավալն՝ ըստ անհրաժեշտության:

«Այբ»

vCPU՝ 2, RAM՝ 2 ԳԲ, SSD՝ 100 ԳԲ, Օպերացիոն համակարգ՝ Debian կամ CentOS, Ամսավճար (ներառյալ ԱԱՀ)՝ 10 000 դրամ` 21 000 դրամի փոխարեն:

«Բեն»

vCPU՝ 4, RAM՝ 4 ԳԲ, SSD՝ 100 ԳԲ, Օպերացիոն համակարգ՝ Debian կամ CentOS, Ամսավճար (ներառյալ ԱԱՀ)՝ 15 000 դրամ՝ 28 800 դրամի փոխարեն։

«Գիմ»

vCPU 8, RAM՝ 12 ԳԲ, SSD՝ 300 ԳԲ, Օպերացիոն համակարգ՝ Debian կամ CentOS, Ամսավճար (ներառյալ ԱԱՀ)՝ 35 000 դրամ՝ 83 500 դրամի փոխարեն

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76