Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
168 ժամ. Գագիկ Ծառուկյանը հայտնվել է «կրակի տակ» և «հակահարձակման» է անցել
14/05/2019 10:56
Կիսվել

168 ժամ. Գագիկ Ծառուկյանը հայտնվել է «կրակի տակ» և «հակահարձակման» է անցել

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր սեփականատեր ու պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնվել է տարբեր ուղղություններով «կրակի տակ»՝ է՛լ մանդատից զրկելու հարցը, է՛լ ցեմենտի խնդիրը, է՛լ գազալցակայանները, է՛լ «Առինջ մոլում» ստուգումները, է՛լ Ծաղկաձորի ճոպանուղու վերաբերյալ օֆշորային բացահայտումներն ու տարիներ շարունակ թույլ տված հարկային չարաշահումները:

Այսօր՝ մայիսի 14-ին, լրանում է տասնօրյա ժամկետը, երբ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում ուսումնասիրվում էին քրեական գործ հարուցելու հիմքերը: ՀՔԾ-ից մեզ տեղեկացրին, որ այսօր արդեն որոշում կկայացվի՝ արդյոք հարուցվո՞ւմ է քրեական գործ, թե՞ ոչ:

ՀՔԾ-ի այս որոշմանն են սպասում նաև Ազգային ժողովում: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ պատգամավոր Գ.Ծառուկյանի վարքը քննելու նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծել-չստեղծելու մասին որոշում կկայացնեն իրավապահների եզրակացության հիման վրա:

Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ճակատագիրը կորոշվի, թերևս, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով:

Իսկ ահա գազալցակայաններում Պետական եկամուտների կոմիտեի հայտնաբերած չարաշահումների հետ Ծառուկյանը համաձայն չէ ու «հակահարձակման» է անցել: Նրան պատկանող միանգամից 3 ընկերություններ դիմել են դատարան՝ բողոքարկելով ՊԵԿ-ի որոշումները և պահանջելով անվավեր ճանաչել համալիր հարկային ստուգումների արդյունքում կազմված ակտերը: Թե որքա՞ն գումարի մասին է խոսքը, կողմերը դեռևս չեն հրապարակել: Ընդ որում՝ այդ 3 ընկերությունները՝ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ, «Մուլտի գազ» ՍՊԸ և «Մուլտի Սերվիս» ՍՊԸ, միաժամանակ 5 հայց են ներկայացրել: Դատական առաջինի քննությունը սկսվելու է մայիսի 23-ին:

Ուշագրավ և երկրատև գործընթաց է սպասվում Ծաղկաձորի ճոպանուղու հետ կապված: ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի վերջին հաղորդագրություն էր տարածել, որ մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2004թ. պետության կողմից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին նվիրաբերված Ճոպանուղու վճարած հարկերը 12 տարում՝ 2005-2017թթ., կազմել են ընդհանուր շուրջ 148 մլն ՀՀ դրամ, մինչդեռ միայն 2018թ. վճարվել է շուրջ 240 մլն դրամ հարկ, այսինքն՝ շուրջ 90 մլն դրամով ավելի:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հաշվարկել է, որ թաքցված հասույթը հասնում է գրեթե 2 մլրդ դրամի: Հարկերը չվճարելու արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր առնվազն 476 մլն դրամի վնաս:

Հարուցված քրեական գործն այժմ քննում է ՊԵԿ քննչական վարչությանը:

Պարզվել է նաև՝ ճոպանուղու կառավարիչները գրանցված են եղել օֆշորում, իսկ դրանց ետևում Սեդակ Առուստամյանն է՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը և Ծառուկյանի ողջ ունեցվածքի կառավարիչը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «168 Ժամի» հետ զրույցում ճոպանուղու շուրջ կատարվողն անլուրջ որակեց: Ըստ նրա՝ չարաշահումների վերաբերյալ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները Ծաղկաձորի ճոպանուղին հետ վերցնելու փորձ է», – գրում է «168 ժամ» օրաթերթը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08