Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Գյուղատնտեսական դաշինքի անդամների հետ քննարկվել են համագործակցության հարցերը
14/05/2019 15:02
Կիսվել

Գյուղատնտեսական դաշինքի անդամների հետ քննարկվել են համագործակցության հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը և Արտակ Քամալյանն այսօր հյուրընկալել են «Գյուղատնտեսական դաշինքի» անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։  Դաշինքի անդամները գյուղոլորտի պատասխանատուներին ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, կատարված աշխատանքը, նախարարության հետ հետագա համագործակցության հարցերն ու ձևաչափը։ «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի համակարգող Վադիմ Ուզունյանը նշել է, որ Հայաստանի 4 մարզերում իրականացվել են թաուն հոլ ձևաչափով քննարկումներ և առանձնացվել են գյուղատնտեսական քաղաքականության մշակման առաջնահերթությունները՝ կոոպերացիայի զարգացում, ապահովագրության ներդրում, մատչելի վարկավորում և գյուղներդրանքների մատակարարման շղթայի ապահովում։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը նշել է, որ բարձրաձայնված խնդիրները նաև նախարարության առաջնահերթությունների թվում են, և այդ ուղղություններով  տարբեր ծրագրեր են իրականացվում։ Կարևորելով երկրում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտությունը՝ փոխնախարարը շեշտել է  դաշինքի հետ սերտ համագործակցությունը՝ կոոպերացիայի զարգացման ճանապարհին առկա խոչընդոտների իրական պատճառների վեր հանման, ուսումնասիրման  և  լուծման արդյունավետ ուղիներ գտնելու գործում։  Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հավելել է, որ նախարարությունը Դաշինքի անդամների հետ համագործակցության դրական փորձ ունի։

Հյուրերը նաև տեղեկացրել են, որ վաղը նախատեսվում է շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ մասնագիտական քննարկում Հայաստանում կոոպերացիայի զարգացման խնդիրների շուրջ, իսկ մայիսի վերջին տեղի կունենա Ֆերմերական կոնգրեսը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա հանդիպումների օրակարգի շուրջ՝ համագործակցության առանձին հարցերի առավել հանգամանորեն անդրադառնալու նպատակով։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93