Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի երկաթուղային կազմակերպության փոխնախագահ Ռեն Հոնգհենգին
14/05/2019 21:12
Կիսվել

Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի երկաթուղային կազմակերպության փոխնախագահ Ռեն Հոնգհենգին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Ռեն Հոնգհենգը, նախարար Հակոբ Արշակյանին ներկայացնելով ընկերության գործունեությունը, նշել է, որ այն Չինաստանի ամենամեծ շինարարական կազմակերպություններից մեկն է, որը մասնագիտացած է ճանապարհաշինության, թունելների և կամուրջների կառուցման ոլորտում: Չինաստանում ներկայում կառուցված արագընթաց ճանապարհների 15 տոկոսից ավելին կառուցվել է իրենց ընկերության կողմից։ Ծրագրեր են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև` Եվրոպայում։

Ռեն Հոնգհենգը ընդգծել է, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով, մասնավորապես, ցանկություն ունեն ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության աշխատանքներում։

Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և հանգամանալից ներկայացման համար, մանրամասնել է «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման, մասնավորապես, Սիսիան – Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության առանձնահատկությունները, ընդգծել, որ այդ հատվածի կառուցման համար անհրաժեշտ է բարձր մասնագիտացում ունեցող ընկերություն։

«Հյուսիս-հարավը» դիտարկվել է որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ»-ի՝ Պարսից ծոցը Սև ծովին միացնող հատվածի մի մասը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։ Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ գործակցությունը կլինի արդյունավետ և հեռանկարային:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49