Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կենտրոնական բանկ. 2019 թ. ապրիլի 30-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
16/05/2019 17:14
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2019 թ. ապրիլի 30-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2019 թվականի ապրիլի 30-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ն. Երիցյանը, Վ. Աբրահամյանը, խորհրդի անդամներ Ա. Մկրտչյանը, Ա. Ստեփանյանը, Ա. Դարբինյանը, Օ. Աղասյանը: Խորհրդի նիստը սկսվեց ապրիլի 30-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2019թ-ի մարտին գրանցվել է 0.1% գնաճ, որը, ի տարբերություն նախորդ ամիսների, այս ամիս հիմնականում պայմանավորվել է «Ոչ պարենային ապրանքներ» ապրանքախմբի գների փոփոխությամբ: Մասնավորապես, ամսվա ընթացքում աճել են «Հագուստ և կոշիկ» և «Վառելիք» ապրանքախմբերի գները՝ համապատասխանաբար 2.1% և 0.2% (ընդհանուր նպաստումը ամսվա գնաճին՝ 0.1 տոկոսային կետ): Մարտին դիտվել է նաև «Միրգ» և «Հացաբուլկեղեն և ձավարեղեն» ապրանքախմբերի գների աճ՝ համապատասխանաբար 1.3% և 1.0%, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է 0.13 տոկոսային կետ, այն դեպքում, երբ «Սննդամթերք» ապրանքախմբի մնացած ապրանքների գների նվազումն ամբողջությամբ չեզոքացրել է այդ ազդեցությունը գնաճի վրա և դեռ զսպել այն 0.04 տոկոսային կետով:

Մարտին 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%, քանի որ նախորդ տարվա մարտին ևս արձանագրվել էր 0.1% գնաճ: Կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ պահպանվելով նախորդ ամսվա 1.3% մակարդակում: Խորհուրդն անդրադարձավ ձևավորված տնտեսական միջավայրին և փաստեց, որ, ինչպես և սպասվում էր, 2019թ-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը բավականին բարձր է եղել՝ 6.5%, որն հիմնականում պայմանավորվել է ծառայությունների և շինարարության ոլորտների աճերով: Ներքին պահանջարկի վրա գերակշռող է մնում մասնավոր սպառման բարձր աճի ազդեցությունը, ինչն ուղեկցվել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությամբ:

Այդուհանդերձ գնահատվում է, որ այն տարվա երկրորդ կեսին կփոխհատուցվի՝ պետբյուջեի ծախսերի ավելացման հաշվին, և տարվա արդյունքներով հարկաբյուջետային ազդակը ներքին պահանջարկի վրա կլինի չեզոք: Խորհրդի նիստում ներկայացվեցին արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն պահպանվել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը և ցածր համաշխարհային պահանջարկը: Միևնույն ժամանակ, հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը մնում է թույլ: Այս իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերը հայտարարում են, որ առաջիկայում կապահովեն սպասվածից առավել մեղմ դրամավարկային պայմաններ:

Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ, մարտ-ապրիլ ժամանակահատվածում ֆինանսական շուկայի տոկոսադրույքները հիմնականում ձևավորվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ՝ պահպանելով որոշակի կայունություն: Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի
որոշման կայացմանը: Քննարկվեց երկու տարբերակ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու և իջեցնելու: Ստեղծված իրավիճակում, կրկին նախապատվություն տալով գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով նաև արտաքին և ՀՀ տնտեսություններից առաջիկայում էական գնաճային ազդեցությունների բացակայությունը (համաշխարհային և ներքին թույլ պահանջարկի պահպանմամբ պայմանավորված): Խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ԿԲ-ն կպահպանի խթանող պայմաններն անհրաժեշտ երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով դրա շուրջ:

Խորհուրդը քննարկեց նաև առկա գնաճային ռիսկերը, որոնք հիմնականում նվազման ուղղությամբ են՝ կապված հնարավոր ավելի թույլ մասնավոր պահանջարկի և ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ։ Նշված ռիսկերի դրսևորման պարագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային քաղաքականության համապատասխան արձագանք՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար։

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12