Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 66.30-0.44 WTI - 63.54+0.30
COMEX:  GOLD - 3440.10-0.52 SILVER - 38.21-0.78
COMEX:  PLATINUM - 1334.00-0.56
LME:  ALUMINIUM - 2609.00+1.81 COPPER - 9762.00+1.28
LME:  NICKEL - 15156.00+0.88 TIN - 33624.00+1.11
LME:  LEAD - 2007.50+1.72 ZINC - 2827.00+2.50
FOREX:  USD/JPY - 147.45-0.18 EUR/GBP - 1.1673+0.29
FOREX:  EUR/USD - 1.1673+0.29 GBP/USD - 1.3465+0.12
STOCKS RUS:  RTSI - 1154.84+0.00
STOCKS US: DOW JONES - 44175.61+0.00 NASDAQ - 21450.02+0.00
STOCKS US: S&P 500 - 6389.45+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 41820.48+0.00 TOPIX - 3024.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24906.81+0.19 SSEC - 3647.55+0.34
STOCKS EUR:  FTSE100 - 9095.73+0.00 CAC40 - 7743.00+0.00
STOCKS EUR:  DAX - 24162.86+0.00
11/08/2025  CBA:  USD - 383.58-0.01 GBP - 515.68+0.06
11/08/2025  CBA:  EURO - 446.64+0.29
11/08/2025  CBA:  GOLD - 41858+127 SILVER - 472.21-1.06
ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները
22/05/2019 16:01
Կիսվել

ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է, որ մի ՍՊԸ-ն որպես միակ մասնակից կարողանա ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը. այն ստացավ դրական եզրակացություն:

«Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության հիմնադրման համար կա պահանջ, համաձայն որի` ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից  ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: Սա առաջացնում է արհեստական խոչընդոտներ, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համար, երբ օտարերկրյա ներդրողները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են ներգրավել երկրորդ սեփականատեր, արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլերը հանդիպում են արհեստական խոչընդոտների, որը վնասում է ներդրումային միջավայրին»,-ներկայացրեց Թանդիլյանը:

Պատգամավորը նշեց, որ ինքը տարբեր տնտեսվարողներից տեղեկացել է, որ նրանք ստիպված են Հայաստանում գտնել որևէ մեկին, ով իրենց հետ 0.1 տոկոսով կկարողանա աջակցել ՍՊԸ-ներ հիմնադրելու համար: Թանդիլյանի վստահեցմամբ` նախագիծը մշակվել է նաև տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման նպատակով: Եվ, ըստ էության,  խնդիրը լուծելու դեպքում հավասար պայմաններ կապահովվեն բոլոր տեսակի ներդրողների համար` թե տեղական, թե օտարերկրյա: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվող արդյունքը կլինի բիզնես գործունեություն ծավալելու համար ոլորտում առկա խոչընդոտի վերացումն ու նոր ներդրումների խթանումը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց, որ կառավարության կողմից որևէ առարկություն չկա: Նման սահմանափակում առկա է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում, և կառավարությունն առաջարկել է, որ համապատասխան փոփոխություն կատարվի նաև Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում և ուժը կորցրած ճանաչվի սահմանափակող նորմը:

Թանդիլյանը նշեց, որ կառավարության առաջարկն իր համար ընդունելի է: Նախագծի լրամշակված տարբերակը հանձնաժողովում դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն: Նախագիծը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

11/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.58
-0.01
Եվրո (EUR)
446.64
+0.29
Ռուբլի (RUR)
4.7882
-0.0103
Լարի (GEL)
142.49
+0.29
41858
+127
Արծաթ
472.21
-1.06