Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՏՄՊՊՀ ձևավորման մասին օրինագծին
30/05/2019 15:34
Կիսվել

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՏՄՊՊՀ ձևավորման մասին օրինագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծով առաջարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմի ձևավորման նոր տարբերակ: Ըստ այդմ, առաջարկվում է, որ 7 հոգանոց Հանձնաժողովի նախագահին և երեք անդամների թեկնածությունն առաջարկի վարչապետը, իսկ մյուս երեք անդամների թեկնածությունն առաջարկեն ընդդիմադիր խմբակցությունները:

Այս առնչությամբ, կառավարության հիմնավորման մեջ ասվում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխության արդյունքում որպես ինքնավար մարմին հանձնաժողովի առաջին կազմը նախատեսվում է ձևավորել Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը, ուստի Նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում նախեւառաջ հարց է առաջանում՝ արդյոք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման կարգավորումը գործելու է հանձնաժողովի առաջին կազմի ձեւավորման պարագայում, թե կիրառվելու է առաջին կազմի ձեւավորումից հետո առաջին իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

Եթե նախատեսվող կարգը կիրառվելու է նաեւ առաջին կազմի ձեւավորման դեպքում, ապա տվյալ պարագայում պարզ չէ, թե կոնկրետ որ ժամկետով պաշտոնավարման համար թեկնածու առաջադրելու իրավունքն է վերապահվելու ընդդիմադիր խմբակցություններին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն` հանձնաժողովի վեց անդամների համար նախատեսված են պաշտոնավարման տարբեր ժամկետներ:

Այս առումով գտնում ենք, որ Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնավորող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու:

Այն դեպքում, եթե Նախագծով նախատեսվող կարգավորումը վերաբերելու է առաջին կազմից հետո ձեւավորվող կազմերին, ապա պարզ չէ նաեւ թափուր պաշտոն առաջանալու դեպքում թեկնածուների առաջադրման առաջնահերթ նախապատվության հարցը, մասնավորապես՝ ինչ հաջորդականությամբ են ՀՀ վարչապետը եւ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնելու իրենց թեկնածուներին:

Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում կարող է խնդրահարույց լինել նաեւ այն հարցը, թե ինչ ընթացակարգով է իրացվելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքն այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են:

Մասնավորապես՝ պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրվող  թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի  իրավիճակ, երբ  ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ եւ արդյունքում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հարցում:

Նման խնդիրներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել կարգավորում, համաձայն որի` յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն կընձեռնվի առաջադրել հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու, որոնցից մեկը կնշանակվի հանձնաժողովի անդամ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ նույն խնդրի կարգավորմանն է ուղղված ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացված է փաթեթով:

Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ»:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6