Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Արդյունաբերողների և գործարարների ու ՏՀՏ գործատուների միությունները ողջունում են եկամտային հարկի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը
04/06/2019 21:51
Կիսվել

Արդյունաբերողների և գործարարների ու ՏՀՏ գործատուների միությունները ողջունում են եկամտային հարկի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ողջունում են ՀՀ է կառավարության առաջարկած հարկային բարեփոխումը, ըստ որի նախատեսվում է անցում կատարել եկամտային հարկի միասնական դրուքաչափի` սահմանելով 23%, իսկ մինչև 2023 թվականը՝ աստիճանաբար այն նվազեցնել մինչև 20%։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երկու միությունների համատեղ հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների արդի փուլում առանձնակի նշանակություն ունի բնակչության և բիզնեսի հարկային բեռի` հատկապես եկամտային հարկի աստիճանական կարգավորումն ու թեթևացումը:

Հայաստանում ներկայումս մասնավորապես գործում է 23%, 28% և 36% դրույքաչափերով եկամտային հարկի աստիճանական համակարգ։

Փաստորեն Հայաստանի տնտեսության առանցքային գերակա ոլորտներում, որտեղ աշխատավարձն օբյեկտիվորեն համեմատաբար բարձր է, եկամտահարկի դրույքաչափն ավելացել է շուրջ 80%-ով: Դրա հետևանքով հարկային բեռն առավելապես ընկել է աշխատողների վրա, որոնք ապահովել են Հայաստանի տնտեսության մրցունակությունը: Այն իր հերթին հանգեցրել է բարձր որակավորում և մեծ ներուժ ունեցող մասնագետների արտահոսքին: Այս տարիների ընթացքում, տարբեր կառավարությունների վարած անհեռատես քաղաքականության հետևանքով, կորցրել են տասնյակ միլիոնավոր դրամներ։

Նման դրույքաչափերը Հայաստանը փաստացի դարձրել են ոչ գրավիչ նաև օտարերկրյա ներդրողների համար՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Դա նվազեցրել է աշխատակիցների փաստացի եկամուտները, ներդրումները դարձրել ոչ եկամտաբեր, արտադրանքի ինքնարժեքը՝ բարձր:

Նկատի ունենալով այս հանգամանքը` ողջունելի է ՀՀ կառավարության մոտեցումը, որի տնտեսական զարգացման գերակայությունը Հայաստանը բարձրտեխնոլոգիական երկիր դարձնելն է: Այդ դժվարին ճանապարհին օրվա հրամայականն է Կառավարության առաջարկած հարկային բարեփոխումը, ըստ որի նախատեսվում է անցում կատարել եկամտային հարկի միասնական դրուքաչափի` սահմանելով 23%, իսկ մինչև 2023 թվականը՝ աստիճանաբար այն նվազեցնել մինչև 20%։

Մենք ողջունում ենք Կառավարության նման մոտեցումը, գտնում, որ այն միտված է երկրի տնտեսության զարգացմանը, ստեղծելու է բարենպաստ պայմաններ տնտեսությունում։

Մտահոգող է վերջին օրերին հնչող կարծիքները, որ եկամտային հարկի համահարթեցումը հանրության մեջ կառաջացնի սոցիալական լարվածություն։ Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տեղի կունենա հակառակը՝ այն կհանգեցնի երկրի տնտեսության գերակա ճյուղերից մասնագետների արտահոսքի նվազեցմանը, կնպաստի բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը»,- նշված է հայտարարության մեջ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75