Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 382.50-0.50
EUR BUY - 438.50+1.50 EUR SELL - 443.00+2.00
OIL:  BRENT - 62.72-0.55 WTI - 58.18-0.70
COMEX:  GOLD - 4163.50+1.75 SILVER - 51.70+2.78
COMEX:  PLATINUM - 1566.40+0.00
LME:  ALUMINIUM - 2786.00+0.22 COPPER - 10777.50+0.54
LME:  NICKEL - 14455.00-1.25 TIN - 36895.00+0.06
LME:  LEAD - 1985.50-1.88 ZINC - 2989.00+0.00
FOREX:  USD/JPY - 155.79-0.56 EUR/GBP - 1.1588+0.58
FOREX:  EUR/USD - 1.1588+0.58 GBP/USD - 1.3193+0.67
STOCKS RUS:  RTSI - 1071.57+1.12
STOCKS US: DOW JONES - 47112.45+1.43 NASDAQ - 23025.59+0.67
STOCKS US: S&P 500 - 6765.88+0.91
STOCKS JAPAN:  NIKKEI - 49559.07+1.85 TOPIX - 3355.50+1.96
STOCKS CHINA:  HANG SENG - 25928.08+0.13 SSEC - 3864.18-0.15
STOCKS EUR:  FTSE100 - 9609.53+0.78 CAC40 - 8025.80+0.83
STOCKS EUR:  DAX - 23464.63+0.97
26/11/2025  CBA:  USD - 381.12-0.19 GBP - 501.55+1
26/11/2025  CBA:  EURO - 441.07+1.11
26/11/2025  CBA:  GOLD - 50563+520 SILVER - 627.43+13.97
Բելառուսի իշխանությունները 2026-ին նախատեսում են ՀՆԱ-ի 2.8% աճ՝ մինչև 7% գնաճի պայմաններում
04/11/2025 17:26
Կիսվել

Բելառուսի իշխանությունները 2026-ին նախատեսում են ՀՆԱ-ի 2.8% աճ՝ մինչև 7% գնաճի պայմաններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը ստորագրել է մի շարք հրամաններ, որոնցով հաստատվել են երկրի տնտեսական զարգացման կանխատեսվող պարամետրերն ու 2026 թվականի դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակային ցուցանիշները:

Ըստ փաստաթղթի՝ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2.8%՝ պայմանավորված հիմնական կապիտալ ներդրումների ավելացմամբ, ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի արագ աճով, ինչպես նաև բնակչության եկամուտների խթանմամբ։

Սահմանվել են նաև այս ցուցանիշներին հասնելու նպատակային ուղենիշներ։ Մասնավորապես, ապրանքների և ծառայությունների արտահանումը կաճի 3.7%-ով՝ ընթացիկ տարվա համեմատ, ներդրումները տնտեսության մեջ՝ 3.1%-ով, բնակչության իրական դրամական եկամուտները՝ 4.8%-ով։

«Ազգային բանկի և կառավարության համար սահմանվում է նպատակ՝ պահպանել գնաճը առավելագույնը 7% մակարդակի սահմաններում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դրամավարկային քաղաքականության նպատակային ցուցանիշների մասին հրամանագրով սահմանվում են նաև միջազգային պահուստային ակտիվները՝ ոչ պակաս, քան 9.2 միլիարդ դոլար, վարկային ռիսկերին ենթարկված ակտիվների կառուցվածքում չսպասարկվող ակտիվների մասնաբաժինը՝ ոչ ավելի, քան 10%, վճարային համակարգի ավտոմատացված հարթակների հասանելիության գործակիցը՝ ոչ պակաս, քան 99.8%, ներդրումային ֆինանսավորման ծավալը՝ ոչ պակաս, քան 13%։

26/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.12
-0.19
Եվրո (EUR)
441.07
+1.11
Ռուբլի (RUR)
4.839
+0.0208
Լարի (GEL)
141.12
+0.14
50563
+520
Արծաթ
627.43
+13.97