Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Եվրոպացի թոփ ներդրողները՝ բիզնես հրեշտակների կոնֆերանսին
10/06/2019 14:41
Կիսվել

Եվրոպացի թոփ ներդրողները՝ բիզնես հրեշտակների կոնֆերանսին

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի կոնֆերանսը կմիավորի եվրոպացի ամենաթոփ ներդրողներին: BANA-ի ներդրումային համաժողովի հատուկ հյուրն է լինելու Մորիս Բեքենդը՝ միջազգային BANA.am վենչուրային ընկերության հիմնադիրը եւ իսպանացի հրեշտակ-ներդրող Ջեսուս Լոզանոն, որոնք արդեն ներդրումներ են արել հայկական ստարտափ թիմերում։

Հունիս 11-ին, ժամը 17:00-ին, «Radisson Blu» հյուրանոցում (հասցե՝ Ազատության 2/2) կայանալիք կոնֆերանսի խոսնակներն են՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո Դե Լա Ռոսան, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։

Հոլանդացի ձեռներեց, ներդրող, Crosspring սաղմնային (seed) աքսելերատորի եւ վենչուրային ընկերության հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին սկսել է հրեշտակային ներդրումներ կատարելը 2005-ին հոլանդական VC- ում իր աշխատանքից հետո: Նա ներդնում է ստեղծման փուլում ՏՀՏ (տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների) ստարտափների մեջ` ներառյալ Հայաստանյան ստարտափները: Մորիսն օգտագործում է իր ընկերությունը` Crosspring-ը, ներդրումներ կատարելու որպես առաջատար ներդրող կամ որպես սինդիկատ գործընկեր: Նա BANA-ում հրեշտակ ներդրող է է և որպես խորհրդատու եղել է մեր կազմակերության հիմնադրման օրվանից:

Միջազգային համաժողովը կազմակերպվել է ՏՀՏ բիզնեսի ղեկավարների եւ ներդրողների համար: BANA.am-ը գործարարներին հնարավորություն է տալիս արդյունավետ ներդրումներ կատարել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։ Մեր հրեշտակներն արդեն ներդրում են արել 6 թիմում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34