Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ԱԳ նախարարը ԵԱՏՄ-ում էներգետիկ ռեսուրսների ոչ խտրական գնագոյացման հարցի լուծման համար ջանքերն ակտիվացնելու կարիք է տեսնում
10/06/2019 15:36
Կիսվել

ԱԳ նախարարը ԵԱՏՄ-ում էներգետիկ ռեսուրսների ոչ խտրական գնագոյացման հարցի լուծման համար ջանքերն ակտիվացնելու կարիք է տեսնում

Հայաստանը, ստանձնելով ԵԱՏՄ-ի նախագահությունը, հնարավորություն ստացավ ոչ միայն ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլ նաև առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները: Որպես առաջնահերթություն պետք է ակտիվացել ջանքերը՝ էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին նման տեսակետ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ստանձնելով միության նախագահությունը՝ Հայաստանը հնարավորություն ստացավ ոչ միայն ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլ նաև առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները՝ լինելով ավելի նախաձեռնող, նպաստել ինչպես կառույցի զարգացմանը, այնպես էլ դրա միջոցով ընդլայնել Հայաստանի հնարավորությունները: ՀՀ վարչապետը 2019-ի հունվարին ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ թվային օրակարգը, ընդհանուր էլեկտրաէներգետիկ և նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձևավորումը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն ու դիվերսիֆիկացումը և այլն: Կանգ առնելով մի քանի առաջնահերթության վրա՝ կուզեմ ընդգծել հետևյալը՝ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,-ասաց նախարարը:

Մնացականյանի կարծիքով՝ նախորդ տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայացած լինելը, հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևոր որոշումներ: Նրա կարծիքով՝ վերջին 5 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն չնայած առաջին տարիների դժվարություններին ներկայումս ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ: 2018-ին ԵԱՏՄ երկրներում գրանցվել է տնտեսական ցուցանիշների էական աճ, 2017-ի համեմատ ներքին առևտուրն աճել է 9.2 տոկոս, երրորդ երկրների հետ՝ 18.8 տոկոսով, ապրանքների արտահանումը 26.8 տոկոսով: Նախարարի կարծիքով՝ անցյալ տարիների ընթացքում միության անդամ երկրներն արել են ընդհանուր գործ՝ նպատակ հետապնդելով կյանքի կոչել նորարարական ամբիցիոզ և առաջնային ծրագրեր, որի ժամանակ տեղի են ունեցել միության անդամ բոլոր երկրների դիրքորոշումների համադրում և կայացվել են փոխադարձ ընդունելի որոշումներ:

————————

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին: ԵԱՏՄ անդամներն են  Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և  Ղրղզստանը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21