Սոցիալական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին
10/06/2019 15:41
Կիսվել

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Հունիսի 8-ին «Ռոստելեկոմ»-ը միացավ Երևանի համապետական շաբաթօրյակին։ Ընկերության աշխատակիցները խնամքով մաքրման աշխատանքներ իրականացրին Հրազդանի կիրճի հանրային հատվածում, որը տասնամյակներ շարունակ քաղաքացիների սիրված վայր է հանդիսացել։

«Մենք՝ բոլորս, հայաստանցի ենք և ուզում ենք, որ Հայաստանը լինի մաքուր։ Երևանը՝ որպես Հայաստանի մարգարիտ, կարծում եմ, պետք է լինի ամենասիրուններից մեկը։ Մեր լուման այս կերպ կարող ենք ներդնել՝ համարելով մեր կորպորատիվ և մարդկային պարտքը։ Ընկերության ուղերձը ոչ միայն Երևանի, այլ բոլոր համայնքների բնակիչներին կայանում է նրանում, որ յուրաքանչյուրը պատասխանատու է շրջակա միջավայրի մաքրության պահպանման գործում և այս մտածողությունը պետք է կենսակերպ դառնա ինչպես մեր, այնպես էլ սերունդների համար»,-նշեց «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։

Հունիսի 8-ին «Ռոստելեկոմ»-ի անձնակազմը միավորվել էր մաքրման աշխատանքներ իրականացնելու, հանրային տարածքները աղբից ազատելու և ամենակարևորը՝ օրինակ ծառայելու համար, որպեսզի հանրությունը ոչ միայն մաքուր պահի քաղաքը, այլ յուրաքանչյուրը հետևի և թույլ չտա, որ այն աղտոտեն։ Կանաչապատ տարածքները այն գոտիներն են, ուր առավել հաճելի է զբոսնել ամառվա շոգ օրերին, սակայն աղտոտված ու աղբով լի գետափը երբևէ չի կարող գրավիչ լինել ոչ քաղաքացիների և ոչ էլ, առավել ևս, զբոսաշրջիկների համար։

«Ռոստելեկոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում մշտապես կարևորվել են բնապահպանական հիմնահարցերն ու խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումները։ Դրանք ոչ միայն կիրառվում են ընկերության գործունեության ընթացքում շրջակա միջավայրի համար անվնաս աշխատանքներ իրականացնելիս, այլ նաև ընկերության կորպորատիվ մշակույթի մաս են կազմում։

———————————

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

———————————

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

Ռոստելեկոմ․ Ռոստելեկոմցիները միացան համապետական շաբաթօրյակին

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75