Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ժամանակ. Անսպասելի քննարկում՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև. ի՞նչ ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին է խոսվել
19/06/2019 11:27
Կիսվել

Ժամանակ. Անսպասելի քննարկում՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև. ի՞նչ ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին է խոսվել

«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուշագրավ հայտարարություն է արել հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման վերաբերյալ: Կարելի է ասել, որ Արարատ Միրզոյանը անակնկալ հայտարարություն է արել՝ նշելով, որ հանդիպմանը՝ ի թիվս տնտեսական հարցերի, խոսք է գնացել նաև նոր ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին:

Թե հատկապես ինչ ենթակառուցվածքի մասին է խոսքը, Միրզոյանը չի մանրամասնել: Սամվել Կարապետյանը, ինչպես հայտնի է, արդեն իսկ տնօրինում է մի ենթակառուցվածք՝ նա բաշխիչ ցանցերի սեփականատերն է: Ընդ որում, Կարապետյանը սեփականատեր դարձավ «Էլեկտրիկ Երևանի» հայտնի շարժման արդյունքում: Արդյո՞ք Հայաստանի թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Սամվել Կարապետյանը կարող է դառնալ նոր ենթակառուցվածքի սեփականատեր: Արարատ Միրզոյանի հայտարարությունը առայժմ կարող է տալ միայն ենթադրությունների տեղիք, քանի դեռ չի եղել պաշտոնական որևէ կոնկրետ պարզաբանում:

Ինչ ոլորտի մասին կարող է լինել խոսքը՝ էներգետիկա, տրանսպորտ: Թերևս պետք է բացառել գազը: Այստեղ, սակայն, կոնկրետ ոլորտային բաղադրիչի վերաբերյալ դիտարկումները կարող են ունենալ բավականին լայն տատանումներ, քանի դեռ չկան որոշակիության ինդիկատորներ: Այս փուլում ինքնին հետաքրքիր է խնդրի, այսպես ասած, քաղաքական բաղադրիչը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ դրա մասին բարձրաձայնվում է ոչ թե մամուլի արտահոսքի, այլ Ազգային ժողովի նախագահի մակարդակով: Արարատ Միրզոյանը, անկասկած, պատկերացնում է, թե ինչ խորքային մասշտաբի հարցի մասին է բարձրաձայնում, որովհետև ենթակառուցվածքն ավելին է, քան զուտ տնտեսությունը: Դա արդեն քաղաքականություն է, ընդ որում՝ մեծ քաղաքականություն:

Եվ այստեղ, իհարկե, վերստին առաջանում է հարցը, թե արդյոք Սամվել Կարապետյանը Փաշինյանի մոտ ՌԴ, այսպես ասած, տնտեսական դեսպա՞նն էր, թե՞ Կարապետյանը խաղում է ինքնուրույն կամ որպես հայաստանյան խաղացող: Մյուս կողմից հետաքրքիր է հանգամանքը, թե արդյոք որ կողմից է առաջարկը՝ Հայաստա՞նն է ենթակառուցվածքի առաջարկ անում Կարապետյանին, թե՞ հակառակը՝ Կարապետյանն է Հայաստանի իշխանությանը հայտնում որևէ ենթակառուցվածքի նկատմամբ իր հետաքրքրությունը:

Բոլոր դեպքերում, Հայաստանի վարչապետն ու ամենահարուստ հայը քննարկում են տնտեսա-քաղաքական բավականին հատկանշական և առանցքային հարց մի շրջափուլում, որում բավականին խորքային գործընթացներ են տեղի ունենում նաև Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում, և ոչ միայն հայ-ռուսական», – գրում է Ժամանակ օրաթերթը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12