Հուլիսից մեկնարկելու է «Ակտիվ քաղաքացի» պլատֆորմը
Երևանի քաղաքապետարանում հուլիսից տրվելու է «Ակտիվ քաղաքացի» պլատֆորմի գործունեության մեկնարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ երևանցիները նոր գործարկվող հարթակի միջոցով կկարողանան ներկայացնել իրենց նախագծերը: «Այդ նախագծերը կգնահատվեն և ընտրված նախագծերը կիրականացվեն քաղաքապետարանի կողմից»,-ասաց նա՝ հավելելով, որ ուղիղ ժողովրդավարություն նախընտրական կետը սկսում է իրականացվել նաև այս կերպ;