Բիզնես

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
Վանաձորում մեկնարկել է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը
28/06/2019 16:07
Կիսվել

Վանաձորում մեկնարկել է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) մեկնարկել է արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որով էլ կամփոփվի ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը կազմված կլինի երեք պանելային քննարկումներից։

Առաջին պանելային քննարկման շրջանակում հայ եւ արտերկրի խոսնակները կխոսեն Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների մասին եւ թե ինչ ռեսուրսներ են առկա դրան հասնելու համար։

Վանաձորում մեկնարկել է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Հաջորդ քննարկումը նվիրված կլինի Վանաձորի բիզնես եւ ներդրումային գրավչությանը: Նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը դա միայն Երեւանը չէ, եւ որ մարզերում եւս առկա են տեխնոլոգիական նշանակալից զարգացումներ։ Քննարկմանը կմասնակցեն մարդիկ, որոնք Վանաձորում ունեն տեխնոլոգիական ոլորտի բիզնես կամ նման նպատակ։

Վանաձորյան միջոցառումը կավարտվի շաբաթվա արդյունքների քննարկմամբ՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Զուգահեռաբար կանցկացվի նաև ինժեներական լուծումների ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն տարբեր մարզերում գործող տեխնոլոգիական ընկերությունների մշակած լուծումները։

Վանաձորում մեկնարկել է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նաեւ ավարտական վկայականներ կհանձնի երեք գործընկերների հետ իրականացրած ծրագրերի շրջանակում։ Վկայականներ կստանան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Յանդեքս Ակադեմիայի համատեղ դասընթացի եւ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ իրականացված «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի շրջանավարտները, ինչպես նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վերապատրաստված ուսուցիչները։

Շաբաթը կեզրափակվի ռոք համերգով, որը կկայանա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացօթյա ամֆիթատրոնում:

Վանաձորում մեկնարկել է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

«Միավորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած ինժեներներին, գիտնականներին, պետական եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին, «Հայաստան Ինժեներական շաբաթ»-ը միտված է դիրքավորել Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա: Արտերկրից ժամանած հյուրերին այս օրերի ընթացքում ցուցադրվում են Հայաստանում ստեղծված բարդ և ամբողջական ճարտարագիտական պատրաստի լուծումներ, որոնք կարելի է արտահանել»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:  

Հունիսի 24-28-ին Երևանում և Վանաձորում անցկացվող «Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ի միջոցառումներին մասնակցում են Աֆրիկայի ՄԱԿ-ում ՏՀՏ եւ նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատարը, Տիեզերական գործունեության անդամների միջազգային  ասոցիացիայի նախագահն ու բարձր տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ։

Վանաձորում մեկնարկել է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի գործընկերներ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ), YEA Engineering,  PMI Science, Ինժեներական քաղաք (EC), Նեյշընըլ Ինսթրումենթս (NI), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ՆԼՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ԳՏԿ), Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (GITC), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիա (mLab ECA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոն (MIC), «Ռոստելեկոմ» Հայաստան, Փրայմ (Prime):

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29