Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ներդրումներ են կատարում զբոսաշրջության, մշակող արդյունաբերության ոլորտներում
28/06/2019 16:37
Կիսվել

Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ներդրումներ են կատարում զբոսաշրջության, մշակող արդյունաբերության ոլորտներում

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցված է վրացական կապիտալի մասնակցությամբ 342 ձեռնարկություն: Երկու երկրները փոխադարձաբար ներդրումներ են կատարում մշակող արդյունաբերության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայ-վրացական ներդրումների, փոխադարձ առևտրի մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Ներդրումները մեր երկրների միջև կախված են լինելու առևտրաշրջանառության ծավալներից: Երկու երկրներն էլ հիմնականում ներդրում կլանող երկրներ են, այսինքն՝ աճի պոտենցիալն այնքան բարձր չէ, որ կարողանանք մենք օտարերկրյա ներդրումներ իրականացնել, նույնը կարելի է ասել նաև Վրաստանի մասին:  Սակայն, երբ առևտրաշրջանառությունը սկսի աճել, բիզնեսների միջև կապերն ավելի ուժեղանան, հնարավոր է, որ ստեղծվեն հայ-վրացական ընկերություններ՝ միասնական կապիտալով: Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք նաև ներդրումային հոսքերի ակտիվացում։ Այն ոլորտները, որտեղ  երկու երկրները ներդրումներ են կատարում համադրելի են՝ մշակող արդյունաբերություն, տուրիզմ և գյուղատնտեսություն»,-ասաց Ավանեսյանը:

Դրանք այն երեք հիմնական ոլորտներն են, որտեղ Հայաստանն  ու Վրաստանը փոխադարձաբար կատարում են ներդրումներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս համագործակցություն կա, սակայն դա դեռ բարձր մակարդակի վրա չէ:

2019-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել վրացական կապիտալի մասնակցությամբ 342 ձեռնարկություն: Հարցին, թե հայկական կապիտալով քանի ընկերություն կա Վրաստանում, Ավանեսյանն ասաց, որ գործընկերների տվյալներով 360-390 ընկերություն: Նա շեշտեց, որ հարցը քանակը չէ, այլ դրանց ծավալը:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը 2018-ին որոշակիորեն նվազել է 2017-ի համեմատ: Ավանեսյանը անկման հիմնական պատճառ համարեց հանքանյութի ապրանքաշրջանառության նվազումը:  Սակայն նաև նշեց, որ 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ապրանքաշրջանառության թվերն արդեն երկնիշ աճ են գրանցել: «Դա նշանակում է, որ հետաքրքրությունը բարձրանում է: Առևտրի համար կան մի շարք ապրանքներ, որոնց աճի պոտենցիալը կա»,-ասաց փոխնախարարը:

Նա հիմնական համագործակցության ուղղությունը համարեց զբոսաշրջությունը, որ Հայաստանը և Վրաստանը հանդես գան միասնական զբոսաշրջային արդյունքով: Համագործակցության նոր ուղղությունները ներկայում քննարկվում են։

 

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02