Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
HSBC Հայաստան. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով
04/07/2019 13:01
Կիսվել

HSBC Հայաստան. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով

Տեղական տնտեսվարողների շրջանում առևտրի ֆինանսավորմանն ուղղված արդի լուծումների խթանման նպատակով ս.թ. հուլիսի 4-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ) կազմակերպեցին բիզնես նախաճաշ, որին մասնակցեցին ներմուծում և արտահանում իրականացնող մի շարք ընկերությունների, ինչպես նաև HSBC Հայաստանի կորպորատիվ բիզնեսի և ՀԱԱԳ-ի ներկայացուցիչներ:  Մասնակիցները քննարկեցին միջազգային առևտրի արագ և արդյունավետ կազմակերպման գործում իրենց հուզող խնդիրները, միջազգային առևտրի կազմակերպման հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև ծանոթացան այս ոլորտում HSBC Հայաստանի և ՀԱԱԳ-ի փորձին:

«Էյչ-Էյս-Բի-Սի Խմբի հիմնական առաջնահերթություններից է միջազգային առևտրի սպասարկումը նորարարական գործիքների միջոցով: Այս շրջանակներում HSBC Հայաստանը նպատակ ունի խթանել արտահանումը՝ օգտագործելով Էյչ-Էյս-Բի-Սի Խմբի կողմից առաջարկվող արդի լուծումները: Այսպես՝ շեշտը դնելով առևտրի ֆինանսավորման ժամանակակից գործիքների վրա, HSBC Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել և զարգացնել իր դիրքերը Հայաստանում», – իր ողջույնի խոսքում նշեց Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանը:

Համաձայն HSBC Հայաստանի Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանի, – «Առևտրի ֆինանսավորման գործիքների շնորհիվ տնտեսվարողները կարող են մուտք գործել միջազգային շուկա, ձեռք բերել կայուն և փոխշահավետ գործընկերային կապեր,  գնահատել և հակազդել առկա ռիսկերին փոփոխվող բիզնես միջավայրում: Առևտրի ֆինանսավորման ծառայությունների նկատմամբ պահանջարկն առկա է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում` ծառայություններ մատուցող ընկերություններից մինչև երկարաժամկետ կապիտալ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքային ծրագրեր: Այնուամենայնիվ, Հայաստանում բանկերի ընդհանուր ակտիվներում առևտրի ֆինանսավորման ծառայությունների տեսակարար կշիռը բավականին ցածր է:

Ավելի քան 154 տարի Էյչ-Էյս-Բի-Սի Բանկն օժանդակում է իր հաճախորդներին միջազգային առևտրի արագ և արդյունավետ կազմակերպման գործում: Մեր նպատակն է հաճախորդներին հասանելի դարձնել առևտրային գործարքների ֆինանսավորման առավել մատչելի, արդի և արդյունավետ գործիքներ, ինչը կնպաստի նաև նրանց մրցունակության բարձրացմանը: Ունենալով գլոբալ ծածկույթ՝ մենք պատրաստ ենք աջակցել առևտրային գործարքների կազմակերպմանն ու իրականացմանն ամբողջ աշխարհում՝ առաջարկելով ապրանքների, ծառայությունների ներմուծման/արտահանման ժամանակակից և ամբողջական լուծումներ»:

ՀԱԱԳ-ի  տնօրինության անդամ Արմեն Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ՀԱԱԳ-ի դերը ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների արտահանման աջակցմանն ուղղված գործունեության և արտահանման ռիսկերը նվազեցնելու գործում: ՀԱԱԳ-ի կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունների միջոցով արտահանող կազմակերպությունները հնարավորություն են ստանում էապես ընդլայնել արտահանման ուղղությունները, ձեռք բերել նոր գործընկերներ, ստանալ առանց գրավի առևտրի ֆինանսավորում՝ ավելացնելով արտադրության և արտահանման ծավալները:

Ելնելով տեղական տնտեսության առանձնահատկություններից՝ ներկայումս Հայաստանում կազմակերպություններն օգտագործում են առևտրի ֆինանսավորման ծառայությունները հիմնականում ներմուծման ֆինանսավորման համար: Այսպես, Եվրոպական Միությունից (ԵՄ) ներմուծումների առյուծի բաժինն ընկնում է մեքենա-սարքավորումներին, որոնք ԵՄ-ից Հայաստան ընդհանուր արտահանման ծավալների զգալի մասն են կազմում: 2018 թ.-ին դրանք կազմել են ԵՄ-ից Հայաստան արտահանումների մոտ 30%-ը:

2019թ.-ի ապրիլի 3-ին HSBC Հայաստանը և ՀԱԱԳ-ը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ջանքերն ուղղելով տեղական տնտեսվարողների կողմից իրականացվող արտահանման խթանմանը, արտադրության ավելացմանը և համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը:

——————————————

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբն իր հաճախորդներին ծառայություններ է տրամադրում իր մոտ 3800 գրասենյակներից, որոնք գտնվում են 66 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2018թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2 603 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կոմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:

Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալություն

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (այսուհետ՝ ՀԱԱԳ)  հիմնադրվել է 2013թ.-ին  ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ռեզիդենտ արտահանող ձեռնարկությունների արտահանումը խթանելու և վերջիններիս համար մատչելի  ֆինանսավորման ռեսուրսներ հասանելի դարձնելու նպատակով։ ՀԱԱԳ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, իսկ ստանձնած ապահովագրական ռիսկերի 90%-ը վերաապահովագրված է աշխարհում առաջատար հանդիսացող շվեյցարական Swiss Reinsurance Ltd. կազմակերպության կողմից: ՀԱԱԳ-ը Բեռնի Միության անդամ է, որը հանդիսանում է արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրությամբ զբաղվող կազմակերպությունների միջազգային միություն: ՀԱԱԳ-ը առաջին ապահովագրական վկայագիրը կնքել է 2015թ.-ին և մինչ այս համագործակցել է շուրջ 160 արտահանող ընկերությունների հետ՝ կնքելով շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամի ապահովագրական վկայագրեր:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45