Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
HSBC Հայաստան և ՀԱԱԳ. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով
04/07/2019 22:01
Կիսվել

HSBC Հայաստան և ՀԱԱԳ. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով

Ելնելով տեղական տնտեսության առանձնահատկություններից՝ ներկայումս Հայաստանում կազմակերպություններն օգտագործում են առևտրի ֆինանսավորման ծառայությունները հիմնականում ներմուծման ֆինանսավորման համար: Այսպես, Եվրոպական Միությունից (ԵՄ) ներմուծումների առյուծի բաժինն ընկնում է մեքենա-սարքավորումներին, որոնք ԵՄ-ից Հայաստան ընդհանուր արտահանման ծավալների զգալի մասն են կազմում: 2018 թ.-ին դրանք կազմել են ԵՄ-ից Հայաստան արտահանումների մոտ 30%-ը: 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ) այսօր՝ հուլիսի 4-ին, կազմակերպեցին բիզնես նախաճաշ առևտրի արտահանման ֆինանսավորման թեմայով։ Հանդիպմանը ներկա էին ներմուծում և արտահանում իրականացնող մի շարք ընկերությունների, ինչպես նաև HSBC Հայաստանի կորպորատիվ բիզնեսի և ՀԱԱԳ-ի ներկայացուցիչներ:

HSBC Հայաստան և ՀԱԱԳ. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով

Հանդիպման սկզբում իր ողջույնի խոսքը ներկաներին հղեց HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանը։ Նա ընդգծեց, որ Էյչ-Էյս-Բի-Սի Խմբի հիմնական առաջնահերթություններից է միջազգային առևտրի սպասարկումը նորարարական գործիքների միջոցով: Այս շրջանակներում HSBC Հայաստանը նպատակ ունի խթանել արտահանումը՝ օգտագործելով Էյչ-Էյս-Բի-Սի Խմբի կողմից առաջարկվող արդի լուծումները: «Այսպես՝ շեշտը դնելով առևտրի ֆինանսավորման ժամանակակից գործիքների վրա, HSBC Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել և զարգացնել իր դիրքերը Հայաստանում», – հայտարարեց Մարտին Մարտիրոսյանը՝ խոսքը փոխանցելով Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալության տնօրինության անդամ և գլխավոր իրավաբան Արմեն Խաչատրյանին։

HSBC Հայաստան և ՀԱԱԳ. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով

Խաչատրյանը նշեց, որ ՀԱԱԳ-ն և HSBC-ն ամիսներ առաջ համագործակցության հուշագիր են ստորագրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ HSBC Հայաստան Բանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում ունի մեծ փորձ, գիտելիքներ և հնարավորություններ։

«Աշխարհում արտահանման ապահովագրական գործակալությունները, որպես կանոն, ստեղծվում են պետության աջակցությամբ և այնուհետև, բիզնեսի զարգացմանը զուգընթաց, մասնավորեցվում են։ ՀԱԱԳ-ն էլ բացառություն չէ. մենք էլ ստեղծվել ենք պետության հովանու ներքո և լիովին հանդիսանում ենք պետական մասնակցությամբ ընկերություն, սակայն հետագայում նպատակ ունենք դառնալ մասնավոր ընկերություն», – նշել է Խաչատրյանը։

Շարունակելով խոսել միջազգային առևտրի իրականացման գործում ՀԱԱԳ-ի դերից՝ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀԱԱԳ-ն հիմնադրման հենց առաջին օրվանից հանդիսանում է Բեռնի Միության անդամ։ Վերջինս միավորում է աշխարհի 73 երկրների 84 ապահովագրական գործակալություններ, այսինքն՝ աշխարհի արտահանման ապահովագրական գործակալությունների զգալի մասը։

HSBC Հայաստան և ՀԱԱԳ. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով

Համաձայն Բեռնի Միության վիճակագրական տվյալների՝ աշխարհի առևտրաշրջանառության՝ արտահանման 14%-ը ապահովագրվում է միության անդամ կազմակերպությունների կողմից, որը բացարձակ թվերով կազմում է  2.3 տրլն դոլար, իսկ վերջին 10 տարիների ընթացքում այդ ապահովագրական գործակալությունները իրենց հաճախորդներին վճարել են 40 մլրդ դոլար ապահովագրական հատուցում, որը, ընդգծեց Խաչատրյանը, համաշխարհային տնտեսության մեջ ապահովագրական գործակալությունների դերի մասին փաստող տպավորիչ արդյունք է։ Խոսելով ապահովագրական գործակալությունների գործառույթներից՝ նշվեց, որ դրանք երկուսն են՝ արտահանման ռիսկերի զսպում և մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովում։

Խոսելով ապահովագրական գործակալությունների գործառույթներից՝ նշվեց, որ դրանք երկուսն են՝ արտահանման ռիսկերի զսպում և մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովում։

HSBC Հայաստան և ՀԱԱԳ. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով

Շարունակելով քննարկումը ոչ ֆորմալ միջավայրում՝ HSBC Հայաստանի Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանը ասաց, որ առևտրի ֆինանսավորման գործիքների շնորհիվ տնտեսվարողները կարող են մուտք գործել միջազգային շուկա, ձեռք բերել կայուն և փոխշահավետ գործընկերային կապեր,  գնահատել և հակազդել առկա ռիսկերին փոփոխվող բիզնես միջավայրում: Նա նաև հավելեց, որ առևտրի ֆինանսավորման ծառայությունների նկատմամբ պահանջարկն առկա է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում` ծառայություններ մատուցող ընկերություններից մինչև երկարաժամկետ կապիտալ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքային ծրագրեր: Այնուամենայնիվ, Հայաստանում բանկերի ընդհանուր ակտիվներում առևտրի ֆինանսավորման ծառայությունների տեսակարար կշիռը բավականին ցածր է:

HSBC Հայաստան և ՀԱԱԳ. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով

Ավելի քան 154 տարի Էյչ-Էս-Բի-Սի Բանկն օժանդակում է իր հաճախորդներին միջազգային առևտրի արագ և արդյունավետ կազմակերպման գործում: Մեր նպատակն է հաճախորդներին հասանելի դարձնել առևտրային գործարքների ֆինանսավորման առավել մատչելի, արդի և արդյունավետ գործիքներ, ինչը կնպաստի նաև նրանց մրցունակության բարձրացմանը: «Ունենալով գլոբալ ծածկույթ՝ մենք պատրաստ ենք աջակցել առևտրային գործարքների կազմակերպմանն ու իրականացմանն ամբողջ աշխարհում՝ առաջարկելով ապրանքների, ծառայությունների ներմուծման/արտահանման ժամանակակից և ամբողջական լուծումներ», – այսպիսով իր խոսքն ամփոփեց Արտակ Պետրոսյանը՝ թվարկելով այն հնարավորությունները և առավելությունները, որոնք ստանում են տեղական տնտեսվարողները HSBC Հայաստան Բանկի հետ համագործակցության արդյունքում։

Հանդիպումը շարունակվեց հյուրերի ու բանկի և ՀԱԱԳ-ի ներկայացուցիչների հետ տաք սուրճի ջերմ մթնոլորտում։

HSBC Հայաստան և ՀԱԱԳ. Միավորելով ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93