Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայաստանում ծառայություններ մատուցող 7 ընկերություններ «գեոպորտալ» ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի հետ
08/07/2019 13:54
Կիսվել

Հայաստանում ծառայություններ մատուցող 7 ընկերություններ «գեոպորտալ» ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի հետ

Հայաստանում հանրային ծառայություններ մատուցող 7 ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» «ՅՈՒՔՈՄ», «ՄՏՍ Հայաստան», «Ռոստելեկոմ» և «Վեոլիա ջուր», Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին այսօր, որով  ենթակառուցվածքների համընդհանուր միասնական տվյալների բազա կստեղծվի։ Չի բացառվում, որ համաձայնագրին շուտով միանա նաև «Բիլայնը»։

Այս համագործակցությունը նշանակում է՝ Կադաստրի կոմիտեն ստեղծում է թվային հարթակ՝ քարտեզներով, որոնցում յուրաքանչյուր ընկերություն տեղադրում ու անընդհատ թարմացնում է իր ենթակառուցվածքների (ջրի կամ գազի խողովակների, դիտահորերի, կապուղիների էլեկտրասյուների…) տվյալները՝ Կադաստրի կոմիտեի մշակած միասնական ստանդարտներով։ Անընդհատ ճշգրտվող ու թարմացվող այդ տվյալների հասանելիությունը կխթանի ոչ միայն այս ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը, այլև երկրի տնտեսությունը, մասնավոր անձանց անհատական նախաձեռնությունները։

«Եթե այս պահին չեք պատկերացնում, որ համաձայնագիրը ստորագրող յուրաքանչյուրս այս տեղեկատվության շահառուն ենք, շատ շուտով կզգաք, խոստանում ենք»,- փաստաթուղթը ստորագրելիս ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ ավելացնելով,-«Գազպրոմն», օրինակ, ասում էր, որ նախկինում քարտեզների համար վճարում էր, հիմա ոչ միայն չեք վճարի, այլև ինքներդ ձեր «բաժնում» քարտեզի վրա կտեղադրեք ձեր ենթակառուցվածքների տվյալները։

Կոմիտեում այս համագործակցությունը համակարգում է գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը։

Համաձայնագիրը ստորագրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դահլիճում։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին  Բաղրամյանի բնորոշմանը՝ «կարևոր նախաձեռնություն է», «Հայաստանի էլցանցերի» ներկայացուցիչ  Արմեն Արշակյանը երկրորդեց.

«Այս աշխատանքը մեզ շատ է պետք… , մեր ամենաթույլ տեղն այս գեոպորտալի բացակայությունն է»։

«Աշխատում ենք չշտապել, որ չսխալվենք»,- եզրափակեց Սարհատ Պետրոսյանը՝ հետաքրքրվող գործընկերներին տեղեկացնելով, որ գեոպորտալի ստեղծման ծրագրային մասն անելու է այս ոլորտում աշխարհի առաջատարը՝ Esri  ընկերությունը։ Տվյալների ստանդարտները կմշակվեն աշնանը, իսկ քարտեզները ճշգրտելու թիվ մեկ քայլը՝ ամբողջ Հանրապետության տարածքի օդալուսանկարահանումն արդեն սկսված է։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75