Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանն Անդրկովկասում ամենաշատն է ենթարկվում թաքնված կրիպտոմայներների գրոհների
09/07/2019 11:22
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանն Անդրկովկասում ամենաշատն է ենթարկվում թաքնված կրիպտոմայներների գրոհների

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանի օգտատերերի 3,23%-ը 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է թաքնված կրիպտոմայներների գրոհների այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 2,72%, իսկ Ադրբեջանում՝ 3,06%։

Հայաստանում 2018-ին մայներների թաքնված տեղադրման փորձեր են գրանցվել օգտատերերի 13% համակարգիչներում։ 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 9,3%։ Եթե Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017-ին կազմել է 6,73%, իսկ 2018-ին հասել է 9%-ի, ապա Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,28% и 7%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ընկերության լուծումները 2019-ի առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում հայտնաբերել են մայներների 11 971 նոր տեսակ և դրանց կիրառմամբ գրոհներ 1 197 066  եզակի օգտատերերի համակարգիչների վրա։

Կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները և դրանց հաշվին մեծացնում իրենց եկամուտները։ Կրիպտոմայներները նրանց ավելի քիչ շահույթ են բերում, օրինակ, շորթող ծրագրերի համեմատ, սակայն դա անում են աննկատ և ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն կրիպտոմայներներից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս հետևել մի շարք հիմնական կանոնների.

– զգուշությամբ վերաբերվեք հաղորդագրություններին և անծանոթների ուղարկած նամակներին կցված ֆայլերին (նիշք), մի շտապեք բացել դրանք;

– կանոնավոր կերպով կատարեք բոլոր կարևոր ֆայլերի պահուստային պատճենում;

– կանոնավոր կերպով նորացրեք ձեր բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, կիրառեք հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ հայտնաբերում են խոցելիությունները, ինչպես նաև ներբեռնում և տեղադրում են դրանք փակող նորացումները;

– եթե դուք զբաղվում եք բիզնեսով, տեղադրեք պաշտպանական լուծումներ բոլոր համակարգիչներում և սերվերներում, որպեսզի միշտ ապահովվի ենթակառուցվածքի անվտանգությունը;

– կանոնավոր կերպով կատարեք կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգության աուդիտ՝ անոմալիաների հայտնաբերման համար; 

– ուշադրություն դարձրեք հաքերների նաև այնպիսի պակաս ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և նույնիսկ առևտրի ավտոմատները, քանի որ դրանք նույնպես կարող են չարագործների կողմից օգտագործվել կրիպտոարժույթների մայնինգի համար;

– օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունները հայտնաբերելու համար կիրառեք հավելվածների կառավարման գործառույթը, իսկ աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու համար՝ Default Deny տեխնոլոգիան, որը կա Բիզնեսի համար Kaspersky Security-ի կազմում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41