Հայաստանի Հանրապետություն. Ոռոգման սեզոնի պիկին դժգոհությունները չեն դադարում
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ համայնքներում ոռոգման ջրի պակասի պատճառով դժգոհությունները չեն նվազում: Որքան էլ նախապես պայմանագրեր են կնքվում, որպեսզի սեզոնին յուրաքանչյուրը ոռոգման ջրի անհրաժեշտ չափաբաժինը ստանա, այդուհանդերձ խնդիրներն անպակաս են, կորուստներն էլ մեծ:
Վերջերս Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը ջրօգտագործող ընկերությունների՝ ՋՕԸ-ների կառավարման մոդելը վերանայելու հարց էր բարձրացրել՝ նշելով, որ ներկա մոդելն այլեւս նպատակային չէ, եւ անհրաժեշտություն կա անցում կատարելու կառավարման այլ ձեւի:
Ջրօգտագործող ընկերության ղեկավարներն իրենց հերթին նշում են, որ խնդիրը ոչ թե իրենց սխալ կառավարման մեջ է, այլ մի շարք գործոնների:
Օրինակ «Շիրակ ՋՕԸ-ի» ղեկավար Ռուստամ Գրիգորյանի խոսքով, եթե բյուջեով իրենց ներկայացրած համապատասխան ծախսերը չեն հաստատվում, առաջանում են լուրջ խնդիրներ: Կա ջրային կորուստ, ջրագծերի եւ ջրամբարների բացակայության անմխիթարության պատճառով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։