2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 9․2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 126.4 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018թ.-ի համանման 139.2 հազար տոննա ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 9․2%-ով։
Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն ընկել է 5.8%-ով և կազմել 4,531 տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրությունն բարելավել է դիրքերը 21.4%-ով և կազմել 5,551 տոննա, ֆեռոմոլիբդենի արտադրությունն ավելացել է 4%-ով և կազմել 3,048 տոննա, պողպատյա խողովակների արտադրությունը ավելացել է 0.2%-ով՝ կազմելով 3,842 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 3.6%-ով և կազմել 13,088 տոննա։