2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 1.7 անգամ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 18.5 տոննա գորգեր և գորգեղեն։ 2018թ.-ի համանման տվյալների համեմատ արտադրության ծավալներն աճել են 1.7 անգամ։
Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը ավելացել է 45.4%-ով և կազմել 6,927.7 հազար զույգ։ Տրիկոտաժեղենի արտադրությունն աճել է 58%-ով և կազմել 2,505.7 հազար հատ, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն նվազել է 25%-ով և կազմել 1.2 տոննա։