Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Հայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար
17/07/2019 17:11
Կիսվել

Հայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հունիս-հուլիս ամիսների ընթացքում շվեյցարական առաջատար տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով հազարավոր շվեյցարացիների առջև Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն` աչքի ընկնելով ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով (որը, հեղինակների ներկայացմամբ, «ամենահինն է աշխարհում»), հազարամյա հարուստ պատմությունով ու մշակույթով, դինամիկ զարգացող ու ժամանակակից մայրաքաղաքով:

Նյութերը պատրաստվել են մայիսին շվեյցարացի զբոսաշրջային լրագրողների Հայաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում` Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ շուրջ մեկ շաբաթ շրջագայել են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերով` հետաքրքիր տեղեկություններ, մարդկային պատմություններ հավաքագրելով և նկարահանումներ իրականացնելով: Շվեյցարական լայն լսարանի համար հավաքագրված նյութերի տարածումը նպատակ ունի բարձրացնելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և խթանելու Շվեյցարիայից զբոսաշրջիկների աճը։

Կարևոր է նշել, որ նյութերը կրում են նաև դրական քաղաքական երանգ: Լրագրողների հետ տարված աշխատանքի արդյունքում նյութերում արտահայտված է անթաքույց համակրանք բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող ու չհանձնվող քրիստոնյա հայ ազգի նկատմամբ, հավատք դեպի երկրի ապագան:

Հավաքված նյութերի թիրախային լսարանը սահմանափակված չէ միայն Շվեյցարիայով: Շվեյցարացի լրագրողների կողմից ֆրանսերենով պատրաստված նյութերը կարող են օգտագործվել այլ ֆրանկոֆոն լսարանների համար, հատկապես հաշվի առնելով Հայաստանի դերը ֆրանկոֆոն աշխարհում 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովից հետո:

Ստորև համառոտ ներկայացնում ենք վերջերս հրապարակված նյութերի ցանկը․

«Cooperation» բաժանորդագրային հանդեսը Շվեյցարիայի ամենատարածված պարբերականներից է, պատկանում է Coop սուպերմարկետների ցանցին, այն ամեն շաբաթ ուղարկվում է ավելի քան 600 000 տուն (ավելի քան 1.5 միլիոն ընթերցող): Հունիսի 18-ի համարում Հայաստանը ներկայացվել է 4 էջում` նկարներով համեմված և «Հայաստանը հավատում է իր ապագային» վերնագրիրը կրող գեղեցիկ հոդվածով` https://www.cooperation.ch/armenie

Վալե կանտոնի ամենախոշոր օրաթերթի (ավելի քան 110 000 ընթերցող)` «Le Nouveliste»-ի հունիսի 21-ի համարում մեկ ամբողջական էջի վրա հրապարակվեց համանման «Հայաստանի վերագտնված հույսը» հոդվածը:

Նույն հոդվածը լույս է տեսել նաև «Le Nouveliste»-ի հետ նույն մեդիա խմբի մեջ գտնվող և Նյուշատել կանտոնում լույս տեսնող «Arcinfo» օրաթերթի (70 000 ընթերցող) հունիսի 15-ի համարում:

Գերմանալեզու «Wendezeit» բաժանորդագրային հանդեսի (շուրջ 30 000 բաժանորդ) հուլիս-սեպտեմբերի համարում 7 էջ նվիրված է Գյումրիին:

«Paris Match Suisse Edition» (50 000 ընթերցող) հանդեսի հունիս-սեպտեմբեր համարում լույս է տեսել էքսկլյուզիվ հոդված Շարլ Ազնավուրի վերանորոգվող տուն-թանգարանի մասին, որը մոտ ապագայում, հեղինակի ներկայացմամբ, դառնալու է «համաշխհարային մակարդակի տեսարժան վայր»:

Այցի արդյունքում Շվեյցարիայի զբոսաշրջության լրագրողների ասոցիացիայի կայքում (www.presstourism.ch) հրապարակվել է 15-ից ավելի թեմատիկ հոդված` ինքնատիպ նկարագրական մասով ու տպավորիչ նկարներով: Այս հոդվածաշարը դեռ շարունակվելու է և ավարտին հասնելուն պես համախմբվելու է մեկ էլեկտրոնային բրոշյուրում, որը ակտիվորեն տարածվելու է ֆրանսախոս միջավայրերում: Հոդվածներից մեկը` «Արենի` աշխարհի առաջին գինի» վերնագրով, արդեն վերատպվել է Ֆրանսիայի հայկական կայքերում` ստանալով բավական լայն տարածում:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28