Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
168 ժամ. Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները
18/07/2019 10:37
Կիսվել

168 ժամ. Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները

Կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Դա արվեց ոչ միայն արտահերթ նիստում, այլև դռնփակ ռեժիմով:

Թե ինչո՞ւ միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ընդունվեց դռնփակ նիստում, հավանաբար պետք է գուշակել: Դատելով փաստաթղթում ամրագրված ցուցանիշներից’ առաջիկա երեք տարիների համար ակնկալիքներն ամենևին էլ այն չեն, ինչին սպասում էր հասարակությունն իշխանափոխությունից հետո: Խոսքն ինչպես տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների, այնպես էլ սոցիալական ոլորտի սպասելիքների մասին է:

Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների’ կառավարության ներկայացրած միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ամենևին էլ չի ենթադրում տնտեսության թռիչքաձև զարգացում: Ընդհակառակը’ աճի ակնկալիքներն առաջիկա տարիներին նույնիսկ նվազեցվել են:

Այս տարվա համար կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի 5,4 տոկոս աճ: Թվում է, թե թռիչքային աճ խոստացող և տնտեսական հեղափոխություն հայտարարած կառավարությունը հաջորդ տարիներին պիտի շատ ավելի բարձր աճի սպասելիքներ ունենար: Սակայն պարզվում է, այդպես չէ:

Հաջորդ տարվա համար կառավարության ակնկալիքներն ընդամենը 4,9 տոկոս են: 2021թ. կանխատեսվում է 5, իսկ 2022թ.’ 5,1 տոկոս տնտեսական աճ:

Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ թռիչքային զարգացում ապահովելու հետ կապված կառավարության խոստումները հեռու են իրակասասալուց: ‘Պատահական չէ. որ տնտեսական աճի սպասելիքները նվազեցվել են նույնիսկ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ: Պատկերացնելու համար ասենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո հաստատված ծրագրով 2020 թ. կանխատեսվում էր 5,5, իսկ 2021թ. 5,6 տոկոս տնտեսական աճ:

Իշխանափոխությունից մեկ տարի հետո «կառավարությունը որոշել է այդ ցուցանիշներն իջեցնել 0,5 տո­կոսով:

Թե ո՞ւր մնաց տնտեսության թռիչ­քը, որի մասին իշխանափոխությունից հետո հայտարարեց վարչապետը, հայտնի չէ: Այն, ինչ ակնկալում է կառավարությունն առաջիկա երեք տարիների տնտեսական զարգա­ցումների առումով, հեռու է թռիչքա­յին լինելուց: Հավանաբար դա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել թռիչքի մասին: Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ այդպիսի հեռանկարներ չկան: Առավել ևս այն իրավիճակում, որը հաստատվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո:

Այս կառավարությունը մինչև այժմ չունի տնտեսության զարգացման հստակ հայեցակարգ: Ու դեռ պարզ չէ, թե ո՞ւր է գնում տնտեսությունը: Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո շատ բան մնում է հայ­տարարությունների մակարդակում: Այդ հայտարարությունները ոչ միայն հիմնավորված չեն, այլև չունեն ծրագրային ապահովում: Ինքնահո­սով տնտեսություն չեն զարգացնում, ինչպես ուզում է անել ներկայիս կա­ռավարությունը:

Հայաստանի տնտեսության զար­գացումների նկատմամբ մեծ չէ նաև միջազգային փորձագետների վստահությունը: Միջազգային ւսր- ժութայրն ոիմեադրամի սպասելիքը 2020թ. 4.5 տոկոս է: Նույնպիսի կան­խատեսում են ներկայացրել նաև մի­ջազգային երկու հայտնի վարկան- շային ընկերությունները’ «Մուդիսը» և «Ֆիթչը»:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6