Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել
19/07/2019 13:59
Կիսվել

Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել

ԵՄ աջակցությամբ հուլիսի 19-ին շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության»  ծրագրի շրջանակում։

Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել  են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պետական և համայնքային կառույցների այլ պաշտոնատար անձիք, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել

«Այսօր Ամասիայի բրդի վերամշակման գործարանի գործարկմամբ՝ ուրախ ենք նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, կանանց տնտեսական ակտիվությանը եւ Շիրակի մարզի տնտեսական աճին: ԵՄ-Հայաստան համագործակցության թիրախային երեք մարզերից է Շիրակը՝ Լոռու եւ Տավուշի  մարզերի հետ միասին: Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությանը, Ամասիայի համայնքապետարանին, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամին եւ Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատին, Ամասիայի բրդի արժեշղթայի մրցակցային առավելության ուղղությամբ մեր ուշադրությունը հրավիրելու համար: Ուրախ կլինենք առաջիկա տարիներին Ամասիայում տեսնել կարպետագործության, գորգագործության եւ գործվածքների արտադրության ծաղկումը», – հայտնել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը ողջույնի իր խոսքում նշել է, – «Անչափ ոգևորիչ է տեսնել Ամասիայի և հարակից բնակավայրերի բրդի արտադրության ներուժի օգտագործման այս հնարավորությունը և բրդի արժեշղթայի ակնկալվող զարգացումը։ Կանանց ներգրավմամբ նոր աշխատատեղերի ստեղծումը հնարավորություն կտա ստեղծել և պահպանել մշակութային տարրեր պարունակող ձեռագործ արտադրանք, իսկ աշխատատեղերի ստեղծմամբ՝ էապես թեթևացնել տասնյակ ընտանիքների կենցաղային հոգսերը»։

Միջոցառման հյուրերը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել  գործարանի աշխատանքներին և սարքավորումներին,  զրուցել աշխատակիցների հետ։

Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել

Ամասիայի եւ հարակից 8 բնակավայրերի ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ, ինչը նպատակահարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Գործարանում նախատեսվում է տարեկան մինչեւ 25 տոննա արտադրական ծավալ:

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Եվրոպայից ժամանած մասնագետները հատուկ դասընթացներ են անցկացրել աշխատակիցների համար, ովքեր բրդի գործարանի և բրդի արժեշղթայում գործող ՓՄՁ-ների շնորհիվ ապահովված են մշտական աշխատանքով։ Արժեշղթայում գործող և նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները ևս ծրագրից աջակցություն ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի դրանց մրցունակության բարձրացմանը և, ընդհանրապես, Շիրակի մարզի տնտեսական աճի խթանմանը: Ծրագրի ընթացքում  աջակցություն կստանան 14 տեղական ՓՄՁ-ներ։ Ծրագրի շրջանակում (ներառյալ գործարանի աշխատակազմը) ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը կկազմի 60։

Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թ-ի մարտ ամսին և կշարունակվի մինչ 2020 թ. մարտ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի իրականացման գործընկերներն են «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը եւ Ամասիայի համայնքապետարանը:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93