Բիզնես

USD BUY - 386.00-0.50 USD SELL - 388.00-1.00
EUR BUY - 431.00+2.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 66.29+2.41 WTI - 63.35+2.57
COMEX:  GOLD - 3231.80-0.28 SILVER - 32.79-1.12
COMEX:  PLATINUM - 990.50+0.78
LME:  ALUMINIUM - 2480.00+2.59 COPPER - 9520.50+0.79
LME:  NICKEL - 15635.00-1.07 TIN - 32574.00+2.16
LME:  LEAD - 1977.50-0.20 ZINC - 2680.00+1.00
FOREX:  USD/JPY - 147.05-0.51 EUR/GBP - 1.1192+0.71
FOREX:  EUR/USD - 1.1192+0.71 GBP/USD - 1.3304+0.84
STOCKS RUS:  RTSI - 1148.05+0.60
STOCKS US: DOW JONES - 42140.43-0.64 NASDAQ - 19010.08+1.61
STOCKS US: S&P 500 - 5886.55+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 38128.13-0.14 TOPIX - 2763.29-0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 23640.65+2.30 SSEC - 3403.95+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 8602.92-0.02 CAC40 - 7873.83+0.30
STOCKS EUR:  DAX - 23638.56+0.31
14/05/2025  CBA:  USD - 387.99-0.09 GBP - 517.81+5.35
14/05/2025  CBA:  EURO - 435.64+4.68
14/05/2025  CBA:  GOLD - 40266.00-102.00 SILVER - 411.40+11.88
ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետաղագործի օրը
19/07/2019 16:40
Կիսվել

ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետաղագործի օրը

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհում խոշորագույն ալյումին արտադրող ընկերություններից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում գտնվող) նշեց իր մասնագիտական տոնը՝ Մետաղագործի օրը:

2000 թ. հիմնված ԱՐՄԵՆԱԼ-ն իր աշխատանքի ընթացքում թողարկել է ավելի քան 350 հազար տոննա արտադրանք: Արդիական սարքավորումների ներդրման շնորհիվ վերջին տարիներին հաջողվել է բարձրացնել փայլաթիթեղագլանման արդյունավետությունը:

Մետաղագործի օրվա պատվին տեխնոլոգիական բաժնի պետ Արտեմ Անտոնյանը, գլխավոր մեխանիկ Արմեն Քամալյանը և հերթափոխի ղեկավար Մխիթար Ստեփանյանը պարգևատրվեցին ՌՈՒՍԱԼ-ի պատվոգրերով:

Արտադրադիսպետչերական բաժնի պետ Ալեքսանդր Բաղդասարյանին և էլեկտրոմոնտյոր Մանվել Մկրտչյանին շնորհակալագրեր հանձնեցին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից: Աշխատանքի վետերաններ վարպետ Սոս Հարությունյանին և գունավոր մետաղների ձուլող Վանիկ Գրիգորյանին պարգևատրեցին Մետաղագործների և լեռնագործների հանրապետական արհմիության մեդալներով լեռնամետաղագործության բնագավառում ունեցած վաստակի համար:

ԱՐՄԵՆԱԼ-ի մեծ խումբ աշխատակիցներ ստացան Մետաղագործների և լեռնագործների հանրապետական արհմիության, ՌՈՒՍԱԼ ընկերության մասնաճյուղային դիվիզիոնի և գործարանի պատվոգրերը:

Մետաղագործի օրվա կապակցությամբ նաև ամփոփվեցին «Տարվա բարեփոխումներ», «ՌՈՒՍԱԼ-ի արհեստավարժներ» և սիրողական ֆոտոաշխատանքների մրցույթների արդյունքները: Հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և դրամական պարգևներ:

Տոնի ավարտին կայացավ գործարանի մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը, որը կազմակերպել էին արհմիութենական կոմիտեն և երիտասարդական խորհուրդը:

14/05/2025
դրամ
Դոլար (USD)
387.99
-0.09
Եվրո (EUR)
435.64
+4.68
Ռուբլի (RUR)
4.83
+0.02
Լարի (GEL)
141.55
-0.01
40266.00
-102.00
Արծաթ
411.40
+11.88