Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը TechCrunch-ի Disrupt Berlin-ի հյուրն է
22/07/2019 17:45
Կիսվել

PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը TechCrunch-ի Disrupt Berlin-ի հյուրն է

Այսօր սմարթֆոնները դարձել են ստեղծագործական խաղահրապարակներ՝ շնորհիվ տեսախցիկների և նորարարական հավելվածների, ինչպիսին PicsArt-ն է։ PicsArt-ի հետ ցանկացածը կարող է ավելացնել ֆիլտրեր և սթիքերներ, ձևափոխել նկարներ և տեսանյութեր տարբեր եղանակներով։ Այն զանգվածային ռեկորդ է հատել իր՝ ամսական 130 մլն ակտիվ օգտատերերով։ Ահա թե ինչու է TechCrunch Disrupt Berlin-ը անդրադարձ կատարել PicsArt-ի հիմնադիր և գործագիր տնօրեն Հովհաննես Ավոյանին։

PicsArt-ը մեկնարկեց որպես հասարակ հավելված, որը թույլ է տալիս խմբագրել լուսանկարները՝ մինչ դրանք հրապարակելը։ Այս ոլորտում բազմաթիվ ընկերություններ կան, ներառյալ՝ VSCO-ն, Snapseed-ը և Prisma-ն։ Բայց PicsArt-ին հաջողվել է բազմաթիվ երկրներում դառնալ մշակութային ֆենոմեն, այդ թվում՝ Չինաստանում։

Եթե ցանկանում եք այս կամ այն ձևով խմբագրել ձեր լուսանկարները կամ տեսանյութերը, ապա դուք այն կարող եք անել PicsArt-ում։ Ի հավելումն ավանդական խմբագրման գործիքների (կտրել, պտտել, կորեր և այլն)՝ դուք կարող եք ավելացնել ֆիլտրեր, ավտոմատ գեղեցկացնել ձեր դեմքը, փոխել ձեր մազերի գույնը, ավելացնել սթիքերներ և տեքստեր, կտրել-հանել ձեր դեմքը և օգտագործել դիմակներ՝ ինչպես Photoshop-ում։ Գործիքների ցանկն այնքան երկար է, որ բոլորը թվարկելը պարզապես ահռելի ժամանակ կարող է խլել։ 

Արդյունքը մի հավելված է, որը զինված է առանձնահատկություններով, որոնք թույլ են տալիս ինքնաարտահայտվել, ստեղծել վիզուալ storytelling  և բարելավել սոցիալական մեդիայի հետ աշխատանքի հմտությունները։ Եթե դուք Instagram-ի օգտատեր եք, ապա հավանականությունը, որ դուք տեսել եք PicsArt-ի օգնությամբ խմբագրված ավելի քան մեկ նկար, շատ մեծ է։

Հավելվածը զերծ է գովազդներից, բայց միևնույն ժամանակ օգտատերերը կարող են բաժանորդագրվել պրեմիում փաթեթին՝ ակտիվացնելու հավելվածի հավելյալ հնարավորությունները։ PicsArt-ը միայն խմբագրելու համար չէ, քանի որ դուք կարող եք օգտագործել հավելվածի սեփական սոցիալական ցանցը։ 

PicsArt-ը հիմնադրվել է ԱՄՆ-ում և տարիների ընթացքում ներգրավել է 45 մլն դոլար։ Ընկերությունը մեծ ակնկալիքներ ունի նաև Հայաստանից, քանի որ այնտեղ է գտնվում ինժեներների մի մեծ թիմ։ Եվ դա բնական է, քանի որ Հովհաննես Ավոյանը ծագումով Հայաստանից է։ Բացի PicsArt-ից նա նաև հիմնել է բազմաթիվ  հաջող ստարտափներ նախկինում. նա դրանք վաճառել է Lycos-ին, Bertelsmann-ին, GFI-ին, TeamViewer-ին և HelpSystems-ին։ Շատ գործարարներ կդժվարանային անգամ այս ընկերություններից մեկը հիմնել, ուստի հետաքրքրական է, թե ինչպես է Ավոյանը կարողանալու աշխատել այսքան տարբեր նախագծերի վրա և դրանք վերածելու հաջողակ բիզնեսների։

Հովհաննես Ավոյանը ձեռնարկատեր է, ներդրող և գիտնական։ Նա PicsArt-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը համարվում է լուսանկարների և տեսանյութերի խմբագրման համար առաջին հավելվածը՝ ամսական 130 մլն ակտիվ օգտատերով։ PicsArt-ում ներդրումներ են իրականացրել Sequoia Capital-ը, Insight Venture Partners-ը, DCM-ը և Siguler Guff-ը։ Ընկերությունն ունի ավելի քան 350 աշխատաակից, գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, իսկ ընկերության մյուս գրասենյակները տեղակայված են ողջ աշխարհում՝ Երևանում, Լոս Անջելեսում, Պեկինում, և մեկ արհեստական բանականության լաբորատորիա՝ Մոսկվայում։

Ավոյանն ունի համակարգչային ծրագրավորման և ընդհանուր բիզնես կառավարման ավելի քան 25 տարվա փորձ։ Մինչ PicsArt-ն Ավոյանը հիմնադրել է 5 այլ ստարտափեր, որոնցից յուրաքանչյուրը հաջողությամբ ձեռք է բերվել համաշխարհային ընկերություններ կողմից, ինչպիսիք են՝ Lycos-ը, Bertelsmann-ը, GFI-ը, TeamViewer-ը և HelpSystems-ը։

Harvard Business դպրոցի Bertelsmann Senior Executive ծրագրի շրջանավարտ է։ Նա իր գիտության բակալավրի և մագիստրոսի աստիճանը ստացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, իսկ իր Քաղաքագիտություն և Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանից։ Նա նաև հաճախ ելույթ է ունենում բիզնես համաժողովներում՝ բիզնես ռազմավարությունից մինչև միջազգային թիմի կառուցման և արհեստական բանականության թեմաներով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01