Բիզնես

USD BUY - 367.00+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 430.00-2.00
OIL:  BRENT - 97.99+0.00 WTI - 92.29+0.21
COMEX:  GOLD - 4372.70-2.84 SILVER - 72.36-5.18
COMEX:  PLATINUM - 1891.90-3.03
LME:  ALUMINIUM - 3636.00-0.99 COPPER - 13531.00-0.68
LME:  NICKEL - 18943.00-0.16 TIN - 54393.00-0.64
LME:  LEAD - 2006.00-0.42 ZINC - 3512.50-0.58
FOREX:  USD/JPY - 159.6+0.24 EUR/GBP - 1.1593-0.36
FOREX:  EUR/USD - 1.1593-0.36 GBP/USD - 1.3377-0.56
STOCKS RUS:  RTSI - 1150.87+1.47
STOCKS US: DOW JONES - 50644.28+0.36 NASDAQ - 26674.74+0.07
STOCKS US: S&P 500 - 7520.36+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 64693.12-0.47 TOPIX - 3902.01-0.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25006.16-1.27 SSEC - 4098.64+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10505.01+0.13 CAC40 - 8207.89+0.43
STOCKS EUR:  DAX - 25177.80-0.03
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
Դեսպանը ՏՏ ոլորտում Հայաստանի և Ռումինիայի հնարավոր համագործակցությունը համարում է հեռանկարային
23/07/2019 17:06
Կիսվել

Դեսպանը ՏՏ ոլորտում Հայաստանի և Ռումինիայի հնարավոր համագործակցությունը համարում է հեռանկարային

Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար կարևոր է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների, նոր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցությունը:

Մինասյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստան և Ռումինիա. համայնք, համագործակցություն և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

«Մենք ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ Ռումինիան Արևելյան Եվրոպայում առաջատար երկրներից մեկն է, որ զարգացնում է թվային, տեղեկատվական տեխնոլոգիաները: Իսկապես որոշ շրջաններում տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարար տեխնոլոգիաները հանդիսանում են տնտեսության առաջնահերթ ուղղվածություններից մեկը: Դա այն ոլորտն է, որ Հայաստանն ինչ-որ բան ունի տալու ռումինացի գործընկերներին և ստանալու ռումինական կողմից»,- ասաց դեսպանը:

Նա նկատեց՝ կան ավանդական ոլորտներ, որոնք ապահովում են կայուն առևտրատնտեսական հարաբերությունների ծավալը: Սակայն դեսպանը շեշտեց՝ ժամանակակից, դինամիկ զարգացող աշխարհում պետք է տնտեսական հարաբերության  մեջ շեշտը դնենք նոր, ժամանակակից թվային տեխնոլոգիաների և նորարարությունների վրա:

Մինասյանի խոսքով՝ ինչպես քաղաքական, մշակութային, այնպես էլ տնտեսական ու գիտական ոլորտներում համագործակցության խթանումը հանդիսանում է դեսպանության գլխավոր նպատակներից ու առաքելություններից մեկը: Նա հիշեց, որ վերջերս ԵՄ-ի նախագահության շրջանակում Բուխարեստում տեղի է ունեցել բիզնես-ֆորում, որի առաջնային ուղղվածությունը հենց բարձր տեխնոլոգիաներն էին: Եվ հայկական պատվիրակությունը Արևելյան գործընկերության երկրների համեմատ ունեցել է ամենամեծ քանակով ներկայությունը:

Մինասյանը Ռումինիայի հետ քաղաքական երկխոսության առումով կարևորեց դրական դինամիկայի ակտիվացման տեմպերը պահպանելը: Առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու խորհրդարանական դիվանագիտության ձևաչափին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

 

27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55