Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ժողովուրդ. Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. դրանք ձեռք բերելու համար 85 մլն դրամ է հատկացվել
30/07/2019 09:55
Կիսվել

Ժողովուրդ. Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. դրանք ձեռք բերելու համար 85 մլն դրամ է հատկացվել

«Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, եւ մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաեւ Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարությունը նոր սարքավորումներ ձեռք բերելու որոշում էր կայացրել դեռեւս մայիսի 28-ի նիստում եւ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել 85 մլն դրամ։

Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, որ շենքի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով՝ իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, եւ համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588Н եւ Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռեւս 1998թ. եւ արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի։

Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետեւանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար եւ բավականին ծախսատար։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով։

Բացի այդ երկու անցակետերից նաեւ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք», – գրում է Ժողովուրդ օրաթերթը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98