Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. ՀՀ-ի միջուկային անվտանգության գնահատականը 4 առավելագույնից 3.82
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների խումբը հունիսին Հայաստանում էր: Հունիսի 17-ին կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության թիմը եզրափակեց 7-օրյա ստուգողական առաքելությունը, որի նպատակն էր քննարկել 2015թ. IRRS առաքելության կողմից տրված առաջարկների եւ խորհուրդների իրականացման ընթացքը:
Ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով եւ հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:
ԱԷՄԳ-ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանը ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքը առկա մարտահրավերների պայմաններում:
Երկու օր առաջ ստացվել է ընդհանուր նախնական գնահատականը: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում փաստեց. այդ գնահատականը 4 առավելագույնից 3.82 է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: