Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Երկու անձ կալանավորվել է «Հյուսիս-Հարավ» ծրագրի հետ կապված առերևույթ չարաշահումների համար
02/08/2019 10:02
Կիսվել

Երկու անձ կալանավորվել է «Հյուսիս-Հարավ» ծրագրի հետ կապված առերևույթ չարաշահումների համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ծրագրի Տրանշ 1 հատվածում ենթակապալի պայմանագրի հիման վրա աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կողմից ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով մեկ այլ ընկերությունից առանց ծառայությունների մատուցման կեղծ հարկային հաշիվներ ձեռք բերելու մասին, որոնք ներառվել են ընկերության համախառն եկամուտներում և արտացոլվել ընկերության կողմից օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում:

Նշված գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Քննության արդյունքներով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ նշված ընկերություններին առաջադրվել են ընդհանուր 519.868.422 դրամի հարկային պարտավորություններ, որից հարկերը կազմում են՝  65.493.332 դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթակապալառու ընկերության տնօրենին և նշված ընկերությանն առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրած ընկերության տնօրենին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75