Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով
07/08/2019 17:15
Կիսվել

Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով

Ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 371,883 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.7 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, 2019թ. հուլիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.7 տոկոսով: Եթե 2018թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 300,674 ուղևոր, ապա 2019թ. հուլիսի ցուցանիշը կազմում է 356,934 ուղևոր:

2019 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14,949 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,898 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 16.5 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1,692,494 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 7.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52