Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Թեղուտ. սեպտեմբերից սկսած նախատեսվում է կրկին իրականացնել պատվարի կայունության հետազոտություն
13/08/2019 19:51
Կիսվել

Թեղուտ. սեպտեմբերից սկսած նախատեսվում է կրկին իրականացնել պատվարի կայունության հետազոտություն

Հարգելի հայրենակիցներ:

Կրկին անգամ իրազեկում ենք, որ ս.թ. հունիսի 18-ին ընկերությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է բացահանքի արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունը, որից հետո վերսկսվել է հանքի շահագործումը, իսկ ս.թ. հուլիսի 8-ին՝ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունները, ինչից հետո պատշաճ կերպով վերսկսվել են նաև հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները:

Տեղեկացնում ենք նաև, որ այս պահն պոչամբարը գտնվում է կայուն վիճակում, ինչը փաստում են Global Resource Engineering (GRE) և ավստրալական ATC Williams խորհրդատվական ընկերությունների, ինչպես նաև «Մեխանոբր Ինջինիրինգ» (Механобр Инжиниринг) ընկերության կողմից 2018թ. իրականացված Թեղուտի պատվարի կայունության հետազոտության և Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի 2017թ.-ին հրապարաված հաշվետվությունների պատշաճ վերլուծությունները, ինչը ներկայացվել է հանրության ուշադրությանը Թեղուտ ՓԲԸ կողմից ս.թ. օգոստոսի 1-ին տրված հայտարարությամբ:

Այնուամենայնիվ, հանրությանը հնարավոր սաբոտաժի (սադրանքների) ենթարկելու ցանկացած փորձ փարատելու նպատակով Թեղուտ ՓԲԸ նոր ղեկավարությունը՝ որդեգրելով բարեխիղճ տնտեսվարման քաղաքականություն,  պայմանագիր է ստորագրել միջազգային հեղինակավոր ընկերության հետ՝ պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

2019 թվականի սեպտեմբեր ամսից սկսած 3 ամիսների ընթացքում նախատեսվում է իրականացնել հորատման և լաբորատոր-անալիտիկ աշխատանքներ, իսկ հետագա 3-4 ամիսների ընթացքում իրականացնել պատվարի կայունության հետազոտություն՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ պոչամբարի պատվարին վտանգ չի սպառնում:

2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Թեղուտ ՓԲԸ կտրամադրվի ուսումնասիրություններն իրականացնող միջազգային ընկերության փորձագիտական ամբողջական եզրակացությունը, իսկ մինչ այդ բոլոր չարախոսներին հորդորում ենք զերծ մնալ դատարկաբանություններից և այդ ջանքերն ուղղել հանրօգուտ և պետականաստեղծ գործերի իրականացմանը:

Արդյունքների վերաբերյալ կիրազեկենք հաջորդիվ:

Թեղուտ ՓԲԸ

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92