Որսը թույլատրվել է իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է Որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Որսը թույլատրվել է իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին։