Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ինեկոբանկը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի ինովացիոն հովանավոր
12/09/2019 13:27
Կիսվել

Ինեկոբանկը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի ինովացիոն հովանավոր

Ինեկոբանկը և «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Ինեկոբանկը հանդիսանում է «WCIT 2019» համաժողովի ինովացիոն հովանավորը։

«Ինեկոբանկը կհովանավորի ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ «WCIT 2019» համաժողովը։ Որպես «WCIT 2019»-ի ինովացիոն հովանավոր, բանկը նպատակ ունի խթանել Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումը և աջակցել միջազգային տեխնոլոգիական հարթակներում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին։ Համոզված եմ, որ համաժողովը կստեղծի բարենպաստ նախադրյալներ նոր ներդրումների ներգրավման համար, կապահովի գործընկերության ընդլայնում և կնպաստի մեր պետության նկատմամաբ հետաքրքրության աճին միջազգային ընկերոթյունների կողմից» – նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանը։

«ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում։ Մեր երկիրը հոկտեմբերին կհյուրընկալի ՏՀՏ հսկաներին ու եղանակ թելադրողներին, ինչը տեղական ընկերությունների համար հրաշալի առիթ է ՏՏ ոլորտի ամենաարդիական թեմաները քննարկելու, նոր կապեր ձեռք բերելու և համաժողովի գործընկերների հետ համագործակցությամբ իրենց ամենահամարձակ նորարարական լուծումներն իրագործելու համար»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին և կհյուրընկալի ավելի քան 2500 մասնակցի՝ շուրջ 70 երկրներից։ «Ապակենտրոնացման ուժը․ ակնկալիք և վտանգ» խորագրով համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

———–

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

– 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։

– 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

– 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

– 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

– 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

– Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45