Պաշտոնական

USD BUY - 367.50+0.50 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3636.00-0.99 COPPER - 13531.00-0.68
LME:  NICKEL - 18943.00-0.16 TIN - 54393.00-0.64
LME:  LEAD - 2006.00-0.42 ZINC - 3512.50-0.58
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅ-ԷՍՏՈՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
11/06/2009 18:32
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅ-ԷՍՏՈՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀՀ նախագահի նստավայից հայտնում են, որ այսօր` հունիսի 11-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետին:

«Հայաստանը կարեւորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում հարաբերությունների հետագա խորացումը»,- ասել է Նախագահ Սարգսյանը եւ վստահություն հայտնել, որ արտգործնախարարի այցը երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված եւս մեկ քայլ կլինի: Երկրի ղեկավարը Հայաստանի համար հետաքրքիր եւ օգտակար է համարել Բալթյան երկրների անցած ճանապարհն ու կուտակած փորձը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Էստոնիայի ներգրավվածությունը Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի կազմում, մեծ նշանակություն է տվել նրանց աշխատանքին եւ ասել, որ Հայաստանը ձգտում է առավելագույնս օգտվել ԵՄ «Արեւելյան գործընկերության» ընձեռած հնարավորություններից:

Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ ասել, որ իր այցը միտված է համակողմանի փոխգործակցության ընդլայնմանը: Նա տեղեկացրել է, որ իր հետ Հայաստան են ժամանել էստոնացի գործարարներ, ովքեր իրենց հայ գործընկերների հետ փորձում են համագործակցության ընդհանուր եզրեր գտնել: Նշելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը, Սերժ Սարգսյանն ասել է, որ փոխադարձ ճանաչելիությունը դեռեւս բավարար չէ եւ կարեւորել է հայ-էստոնական տնտեսական համաժողովի անցկացումը:

Երկրի ղեկավարը կարեւորել է նաեւ կրթական, մշակութային համագործակցության զարգացումը եւ ասել, որ Հայաստանն այս տարի տոնելու է հայ մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակը, ով իր կյանքի մի մասն ապրել է Էստոնիայում եւ սովորել Տարտուի համալսարանում:

Հայաստանի Նախագահը եւ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը խոսել են նաեւ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի փոխադարձ դյուրացման հնարավորության մասին:

Էստոնիայի ԱԳ նախարարի խնդրանքով Նախագահ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85