Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Երևանում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը
24/09/2019 20:54
Կիսվել

Երևանում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը։

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, միջազգային առևտրային բանակցություններին Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Յույ Ցզյանհուան։

Ողջունելով Չինաստանի պատվիրակությանը, Վարոս Սիմոնյանը շնորհավորել և ջերմ բարեմաղթանքներ է հղել չինացի գործընկերներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը կնշվի այս տարի՝ հոկտեմբերի 1-ին, ապա իր ելույթում ասել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ պարոն  Սի Ծինփինի,  ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) պարոն Լի Քեցյանի հանդիպումները նոր խթան են հանդիսացել հայ-չինական համակողմանի գործընկերության ամրապնդման ու խորացման համար: Առևտրատնտեսական համագործակցության զարգացումը կարևոր բաղադրիչ է մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար: Մեր կողմից մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Ուրախ եմ արձանագրել Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության դրական դինամիկան և երկկողմ առևտրի կայուն աճը: Չինաստանը դարձել է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը՝ կազմելով Հայաստանի արտաքին առևտրի 10,43%-ը: Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 771,12 մլն ԱՄՆ դոլար: Իսկ 2019 թվականի հունվար-հուլիսին այն կազմել է 500.35 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22,6%-ով», – իր խոսքում ասել է Վարոս Սիմոնյանը, հավելելով, որ վիճակագրական տվյալների համաձայն, 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում չինական ներդրումները կազմել են 1,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Նա նաև գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև  2019 թվականի մայիսի 26-ին կնքված համաձայնագրով  փոխադարձ վերացվել են մուտքի վիզայի պահանջները սովորական անձնագիր ունեցողների համար, ինչը կբարձրացնի փոխադարձ այցելությունների քանակը, ներառյալ զբոսաշրջության և բիզնեսի բնագավառում: Դրան կարող է նպաստել նաև չինական «Union Pay» վճարային համակարգի ներդրումը ՀՀ բանկային ոլորտում։

Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Կառավարությանը տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած անհատույց օգնության համար՝ նշելով դրա կարևորությունը տնտեսական, սոցիալական և հատկապես մարդկանց  բարեկեցության խնդիրների լուծման տեսակետից։ Նա նշել է նաև չինական կողմի աջակցությունը Հայաստանին՝ մասնակցելու Պեկինում ընթացող այգեգործության միջազգային տոնավաճառին, ինչպես նաև Չինաստանի ներմուծման 2-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերին:

«Հայաստանը կարևոր  գործընկեր է Չինաստանի համար ԵԱՏՄ շրջանակներում և Անդրկովկասի տարածաշրջանում։ Մեր առևտրատնտեսական կապերը երկար պատմություն ունեն։ Ինչպես ինձ տեղեկացրեցին մեր փորձագետները, դեռևս երկրորդ դարում մեր երկրները առևտրի համաձայնագիր են ստորագրել և չինական հին «Մետաքսե ճանապարհով» առևտրական հարաբերություններ զարգացրել։ Սա նշանակում է, որ մեր երկու երկրները առանձնահատուկ կարևորում են առևտրատնտեսական կապերը։  Համոզված եմ, որ այսօրվա նիստը կանցնի արդյունավետ և կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ահռելի աշխատանք կատարել», – իր խոսքում նշել է չինական կողմի համանախագահ, ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուան, հավելելով, որ իրենց պատվիրակության կազմում բացի պետական կառույցների պաշտոնյաներից ներգրավված են նաև մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վկայում է այն մասին, որ մեծ ուշադրություն է դարձվում պրակտիկ համագործակցությանը։ Յույ Ցզյանհուան խոստովանել է նաև, որ Հայաստանում իր համար բացահայտել է հայկական կոնյակը և շատ է հավանել Հայաստանի մեղրը, որի Չինաստան արտահանման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հանձնաժողովը գոհունակություն է հայտնել 2016 թվականի օգոստոսի 22-ին կայացած 9-րդ նիստից հետո կատարված աշխատանքի և արձանագրված արդյունքների վերաբերյալ: Ընդգծվել է երկկողմ առևտրի ծավալների շարունակական աճը: Որպես տնտեսական զարգացման միասնական տարածքի կառուցման ճանապարհին կարևորագույն քայլ, կողմերը նշել են 2018 թվականի մայիսի 17-ին ԵԱՏՄ և Չինաստանի միջև ստորագրված առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության համակցումը:

Նիստի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ակտիվ փոխգործակցությունը որակի վերահսկման ոլորտում, ինչը կնպաստի առևտրի դյուրացմանը: Կողմերը վստահություն են հայտնել, որ հայկական առևտրի տների բացումը կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ավելացմանը: Նշվել  է, որ այս ուղղությամբ արդեն ձեռնարկվել են առաջին քայլերը, մասնավորապես, բացվել են «Հայկական ապրանքների ցուցադրման և առևտրի սրահները» Շանդուն և Չժեցզյան նահանգներում: Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցությունը։ Գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք նպաստել վերջիններիս մասնաակցությանը երկու երկրներում կազմակերպվող գործարար համաժողովներին և ցուցահանդեսներին: 

Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների բացման հնարավորությունների ուսումնասիրումը (ինչը կարող է էապես նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, նաև զբոսաշրջային կապերի զարգացմանը), չինական ընկերությունների մասնակցությունը Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի իրականացմանը, ինչպես նաև այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր նույնպես եղել են նիստի քննարկման թեմաները:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9